Ժիրայր Հայկի Զաքեյանը ծնվել է Գյումրի քաղաքում 1985թ.-ի հոկտեմբերի 7-ին:
Նրա նկարչական տաղանդը բացահայտվել է ռուսաց լեզվի ուսուցչուհու կողմից, որի դասաժամերին տասներեքամյա Ժիրայրը շարունակ զբաղված էր նկարելով: Վերջինս բարկանալու փոխարեն, ոգևորում է պատանի Ժիրայրին և ուղղորդում է Մերկուրովի անվան նկարչական դպրոց:
Ուսանողական տարիներին Ժիրայր Զաքեյանն ազդվել է հայտնի գեղանկարիչ արմատներով գյումրեցի Հակոբ Անանիկյանի ստեղծագործություններից: Նա իր առաջին շրջանի գործերում պատկերել է հարազատ քաղաքը` փոխանցելով հին գյումրվա շունչն ու ոգին, կյանքն ու կենցաղը, բնիկ գյումրեցիների կերպարներն ու կոլորիտային տիպաժները:
Ժիրայր Զաքեյանի այդ տարիների ստեղծագործություններն աչքի են ընկնում խիտ քսվածքով, գունային թանձր շերտավորումով, կապտականաչ, մոխրամանուշակագույն, երբեմն նաև գորշ և սև տոները նկարիչը հաճախ աշխուժացնում է ավելի պայծառ, կարծես առկայծող գունաբծերով: Նրա ստեղծագործությունները բարեկամական, ընկերական կամ ընտանեկան քեֆ, խնջույք, հավաք պատկերող, մի քանի դիպուկ շտրիխներով բնութագրված ժանրային տեսարաններ են: Այս թեմատիկայի լավագույն գործերից են «Հարսանեկան լուսանկար» և «Հոգևոր մաքրում» կտավները: Վերջին կտավում պատկերված են երեք արհեստավոր գյումրեցիներ՝ գյումրվա սև տարազով, որոնք սեղանի շուրջ հանդիսավոր տեսքով նստած զրուցում և գինի են վայելում: Ժիրայր Զաքեյանի ստեղծագործությունների հերոսներն իրենց առօրյա գործերով զբաղված աշխատավոր մարդիկ են` դհոլչի, զուռնչի: Հեղինակն իր գործերում պատկերել է գյումրվա ճարտարապետության առանձնահատկությունները՝ շեշտադրելով առանձին դրվագներ՝ աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր, պատշգամբներ, նեղլիկ փողոցներ ու բակեր:
Ժիրայր Զաքեյանի ներկայիս ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրն է Շիրակի բնությունն իր անզուգական բնապատկերներով: Իր գործերում նկարիչը ձգտում է փոխանցել ոչ միայն բնության մանրամասների ճշտգրտությունը, այլև շեշտադրել չքնաղ բնության գունային խտացումը, որն էլ բխում է նկարչի զգացողություններից ու հուշերից: Առանձնահատուկ ու յուրովի է մտածված հեղինակի «Արագած» եռանկարը, որում հեղինակը տեսարան է բացում Արագած լեռան Հարավային գագաթից: