8/25/2020
HGPAGM
Կ Ա Ր Գ
2020-2021ուստարի
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող II-IV կուրսերի ուսանողները.
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին
4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին
5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին
8) Քառօրյա պատերազմի մասնակիցներին
9) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին
10) երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ
11) սիրիահայ ուսանողներին
12) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն
Սույն հոդվածով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից
🔻Դիմումները և փաստաթղթերը ներկայացնել ուսումնական մաս մինչև 2020թ. սեպտեմբերի 15-ը
Ըստ կարգավիճակի դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են՝
· դիմում ռեկտորի անունով,
· առաջադիմության թերթիկ,
· ծննդյան վկայականի պատճենը
· առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը,
· հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը,
· պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը,
· որդեգրման վկայականի պատճենը,
· խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը,
· ամուսնալուծության վկայականի պատճենը,
· միայնակ մոր վկայականի պատճենը,
· ծնողի մահվան վկայականի պատճենը,
· դատարանի վճռի պատճենը:
🔺Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի լուսապատճենները ուղարկել ananyan.nara58@mail.ru էլեկտրոնային հասցեին։
6/24/2020
HGPAGM
ԱՆՑՆԵԼ ՀՂՈՒՄՈՎ`
https://drive.google.com/…/1FadLXCQhKoMH2CITR0txzjs6D…/view…
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ՀԳՊԱ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
6/04/2020
HGPAGM
2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի 2-րդ փուլի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- ⧭Դիմում (ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով )
- ⧭Ինքնակենսագրություն
- ⧭3×4 չափի լուսանկար (կցել դիմումին թվային տարբերակով)
- ⧭Անձնագրի լուսանկարը
- ⧭Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատությունների ցուցակը (առկայության դեպքում)
- ⧭Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
- ⧭Դիպլոմի պատճենը
- ⧭Դիպլոմի հավելվածի պատճենը
Ընդունելության կազմակերպման համար 1000 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բանկային հաշվին՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11802101663900: Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի դիմորդի անունը, ազգանունը և նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:
2020-2021 ուսումնական տարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմների և դիպլոմների հավելվածների պատճենները կկցվեն ակադեմիայի կողմից։
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ananyan.nara58@mail.ru էլեկտրոնային հասցեին
- ⧭2-րդ փուլի համար (վճարովի) սույն թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ։
⧫Մագիստրատուրայի կրթական ծրագրին հատկացված անվճար և վճարովի տեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
⧫Հարցերի դեպքում զանգահարել (+374) 93-62-59-91 հեռախոսահամարով.
5/15/2020
HGPAGM









