Չնայած համավարակի դժվարին օրերին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում,
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում սկսվում է մի շատ կարևոր նախագիծ-գործընթաց՝ բուհի գործունեության 23 տարիների ընթացքում ֆոնդերում հավաքված՝ ուսանողների և շրջանավարտների լավագույն ստեղծագործությունների թվայնացման, անձնագրման, վերականգնման և հանրայնացման գործընթացը:
Արդյունքում ոչ միայն արխիվավորվում և հաշվառվում է ՀԳՊԱ ԳՄ-ում երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում կատարված ահռելի մշակութային աշխատանքը և ձեռքբերումները՝ վերաիմաստավորելով Ակադեմիայի դերը մշակույթի պահպանման, մշակութային ժառանգության հարստացման և կերպարվեստի կրթության մեջ, այլև այս գործընթացով առաջին անգամ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի պատմության մեջ փորձ է արվում հանրայնացնել այն մշակութային ժառանգությունը, որը պահպանվում է բուհի ֆոնդերում՝ հասանելի դարձնելով համացանցում, ասել է՝ մշակութային ժառանգությունը դարձնել «հանրային սեփականություն»:
Գործընթացի կարևոր առաքելությունն է նաև սկսել երկխոսություն ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի շրջանավարտների հետ՝ պահպանելով և ամրապնդելով կապը բուհի ստեղծագործական և կրթական կյանքի հետ:
Մեզ համար համացանցում ֆոնդերի հանրայնացման և հասանելիության գործընթացի նպատակն է նաև առաջիկայում սկսել քննարկումներ, երկխոսություններ Հայաստանի և արտերկրի արվեստաբանների, քննադատների, պատկերասրահների և տարբեր բուհերի հետ:
ՀԳՊԱ ԳՄ-ի տնօրեն՝ Վահագն Ղուկասյան