ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի 2-րդ փուլի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

  • ⧭Դիմում (ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով
  • ⧭Ինքնակենսագրություն
  • ⧭3×4 չափի լուսանկար (կցել դիմումին թվային տարբերակով)
  • ⧭Անձնագրի լուսանկարը
  • ⧭Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատությունների ցուցակը (առկայության դեպքում)
  • ⧭Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
  • ⧭Դիպլոմի պատճենը
  • ⧭Դիպլոմի հավելվածի պատճենը
Ընդունելության կազմակերպման համար 1000 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բանկային հաշվին՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11802101663900: Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի դիմորդի անունը, ազգանունը և նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:
2020-2021 ուսումնական տարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմների և դիպլոմների հավելվածների պատճենները կկցվեն ակադեմիայի կողմից։
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ananyan.nara58@mail.ru  էլեկտրոնային հասցեին
  • ⧭2-րդ փուլի համար (վճարովի) սույն թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի  26-ը ներառյալ։
⧫Մագիստրատուրայի կրթական ծրագրին հատկացված անվճար և վճարովի տեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
⧫Հարցերի դեպքում զանգահարել (+374) 93-62-59-91 հեռախոսահամարով.