«Գործվածքների ոճավորում»


   Հոկտեմբերի 22 -ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի  Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Գործվածքների ոճավորում» խորագիրը կրող ցուցահանդես, որը կազմակերպել են

Հոկտեմբերի 8-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ջերմ ընդունելություն էր. այցելել էին ոչ թե հյուրեր, այլ, մասնաճյուղի տնօրենի բնորոշմամբ, երկու հատուկ մարդիկ՝ ակադեմիայի բարեկամները՝ ավստրիացի

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի ուսանողներով, նույն բաժնի դասախոս՝ Գայանե Պապիկյանի ուղեկցությամբ, հայ արվեստ և հայ ճարտարապետության պատմություն առարկաների դասերը որոշեցինք անցկացնել Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում, բացահայտելով և հետազոտելով տարածքը: Կարող է հարց առաջանալ ինչո ՞ւ հենց Հոռոմ: Պատասխանը պարզ է, քանի որ հնավայրի հետազոտություն-ները ցույց են տվել, որ այս տարածքում էնեոլիթյան բնակատեղի կամ բերդաքաղաք է եղել: 







Իրականում դա մեծ տարածք ընդգրկող, իր կազմում մի քանի ամրոցներ ունեցող, կիկլոպյան կառուցներով հարուստ, չափազանց ինքնատիպ բերդաշեն է, որտեղից հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են մ.թ.ա 3-րդ հազարամյակ 12-11-րդ դար: Ինչպես նաև ներկայիս Հոռոմում գյուղում են գտնվում սուրբ Հռիփսիմե և սուրբ Աստվածածին եկեղեցիներ, ինչպես նաև XII-XIII դդ.-երի «Թուխ Մանուկ» մատուռը:






    Սակայն, մենք ուսումնասիրեցինք ավելի շատ Հոռոմ գյուղի տարածքը:
Հոռոմ (Օրոմ), գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ձախ և աջ ափին։ Տները տուֆակերտ են, թեք տանիքով:
Առաջին կանգառը՝  1861թ.-ին կառուված սուրբ Հռիփսիմե երկնավ բազիլիկ տիպի եկեղեցին էր:






Եկեղեցին կառուցվել է գյուղի «բարեպաշտ» բնակիչների օժանդակությամբ, որի մասին են վկայում արձանագրությունները Այս եկեղեցին իր հորինվածքով պատկանում է ոսկեդարյան շրջանի ճարտարապետական դպրոցին ՝ ըստ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի:
Դռնից արդեն պարզ էր, թե ուր ենք մտնում: Առաջին հայացքից նկատեցինք ամբողջովին փլուզված տանիքը: Սակայն ինչն է ապշեցնող: Եկեղեցու պատերը շարված են տարբեր չափսերի քարերից: Շինության ստորին հատվածը շարված է խոշոր քարերով, որքան վերև է բարձրանում, քարերի չափսերը դառում են ավելի փոքր: Եկեղեցին հիմնականում կառուցված է կարմիր տուֆով, որը բնորոշ է տվյալ բնակավայրին:







Վստահաբար այն կրել է բավականին շատ արհավիրքներ, որը վկայում է երկու կողային մասից երևացեղ ճաքերը՝ մասամբ վերանորոգված:
Եկեղեցու տակ հայտնաբերվել է ավելի հին եկեղեցի: Կարծես եկեղեցին անցել է դարերի հորձանութով և մինչև վերջ չէր էլ կառուցվել, կամ գուցե այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում:
Շրջանցելով կամարներն ու սյուները հասանք դեպի խուց տանող անցուղիներով և բարձրացանք ավանդատան երկրորդ հարկ, որտեղ կար մեկ լուսամուտ: Պատերն էլ բավականաչափ ամուր էին մնացել:
Խորհրդանշական էր նաև եկեղեցու բակում ապրող շունը, կարծես թե եկեղեցու պահապանը լիներ:
Հաջորդ կանգառը «Թուխ Մանուկ» մատուռն էր: Այն գտնվում է գյուղի ծայրամասում՝ գերեզմանատան միջին հատվածում: Շինությունն աչքի ընկավ փոքրիկ, տանիքի վրա գտնվող երկաթե խաչով: Մատուռը փոքրաչափ էր, այն համարվում է սուրբ և բուժիչ, կան նաև ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ «Թուխ Մանուկ» սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: «Թուխ Մանուկ» մատուռներ կան նաև Հայաստանի մյուս մարզերում: Գեղարքունիկի մարզի՝ Վարդենիկ գյուղում, Մարտունի՝ Գոմերի մոտի Ս. Գևորգ-Թուխ Մանուկ, Գեղհովիտի Թուխ Մանուկ, Լիճքի Թուխ Մանուկ, Ներքին Գետաշենի Թուխ Մանուկ, Կարմիր գյուղի Թուխ Մանուկ, Շիրակի մարզում՝ Կաքավասարի Թուխ մանուկ մատուռ և այլն: 







Շիրակի մարզի Հոռոմ գյուղի Թուխ Մանուկ մատուռի պատերը ներսից երկշերտ էին: Պարզ էր, որ այն վերանորոգվել է ժամանակի ընթացքում: Նկատեցինք երկու շերտ, ներսից երևում էր տուֆով վերականգնված հատված, իսկ մյուս շերտը ուներ կիկլոպյան կառուցվածք: Հատակը պատված էր տապանաքարերով, որոնց վրա հստակ երևում էին խաչերը: Պատերն էլ զարդարված էին ձեռագործ աշխատանքներով, սրբապատկերներո, որոնք նվիրաբերել էին այցելուները:
Իհարկե մեկ օրում անհնար էր բացահայտել Հոռոմը ամբողջությամբ, սակայն սա էլ բավական էր որոշակի պատկերացում կազմելու համար, թե որքան հնամենի բնակատեղիներ ունի փոքրիկ Հայաստանը: 

ՀԳՊԱ արվեստաբանության բաժնի
Մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի՝ Ազարյան Անի



Սեպտեմբերի 24-ը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում դասվեց բուհի տոնական օրերի շարքում. մասնաճյուղի ամբողջ անձնակազմը և ուսանողները «ՍԹԻԼ» Գրաֆիկայի թանգարանում էին: Մասնաճյուղի տնօրեն Վահագն

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արամ Իսաբեկյանին շնորհել է ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Սեպտեմբերի 18-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը հանդիպում-քննարկում ունեցավ բուհի գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության բաժնի ուսանողների հետ:

Վերջին երեք օրերի ընթացքում Գյումրիի Մուշ 1 թաղամասում Հոլանդացի արվեստագետ Յան Դոմսի նախաձեռնությամբ
Բակալավրի կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի և մագիստրոսի կրթական ծրագրի 1-2-րդ կուրսերի ուսանողները, որոնք սոցիալապես անապահով ընտանքիներից
2019թ. օգոստոսի 30-ին Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Վահագն Ղուկասյանը և մասնաճյուղի դասախոսական կազմի որոշ անդամներ մասնակցեցին «Մինասի գույներով»՝ երիտասարդ նկարիչների


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
(այսուհետ՝ ՀԳՊԱ) ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հրամանով ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Վահագն Ղուկասյանը։Վահագն Ղուկասյանը մինչ