Սեպտեմբերի 18-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը հանդիպում-քննարկում ունեցավ բուհի գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության բաժնի ուսանողների հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ներկայացնել ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի առկա և նոր մշակվող կրթական ծրագրերը, արվեստային նոր նախագծերը, մրցույթները և այլն: Նաև ուսանողներին ներկայացվեցին տեղեկություններ բուհի արտաքին կապերի և միջազգային նոր նախագծերի մասին:
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը հանդիպման երկրորդ մասում խոսեց Համահայկական Հիմնադրամի կողմից կազմակերպվող <<Նախագահի Երիտասարդական Մրցանակի>> մասին՝ կարևորելով այդ պատվաբեր մրցույթին պատշաճ ներկայանալը:

Քննարկվեցին նաև հարցեր՝ կապված ուսանողների առաջնային ակտիվության, կարգապահության հետ և ամենակարևորը՝ շեշտվեց նրանց ինքնազարգացման հարցը: