Բակալավրի կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի և մագիստրոսի կրթական ծրագրի 1-2-րդ կուրսերի ուսանողները, որոնք սոցիալապես անապահով ընտանքիներից են, բնակվում են սահմանամերձ համայնքներում կամ ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ Ուսումնական գործընթացի հաշվառման բաժին կարող են ներկայացնել հետևյալ փաստաթղթղերը.


1․ Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ.
տեղեկանք Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից՝ անապահովության միավորի նշումով,
տեղեկանք բնակության վայրից՝ հաստատելով, որ բնակվում է հաշվառման հասցեում:

2․ Սահմանամերձ համայնքներում բնակվող ուսանողներ.
տեղեկանք առ այն, որ ուսանողը հաշվառված և վերջին 5 տարում մշտապես բնակվում է սոցիալական աջակցություն ստացող համայնքում,
վկայական, որ ավարտել է սոցիալական աջակցություն ստացող համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ատեստատ):

3․ Երկու և ավելի անչափահաս ունեցող ուսանողներ.
երեխաների ծննդյան վկայականների պատճեները:
Մանրամասների համար դիմել մասնաճյուղի ուսումնական մաս․