Վերջին երեք օրերի ընթացքում Գյումրիի Մուշ 1 թաղամասում Հոլանդացի արվեստագետ Յան Դոմսի նախաձեռնությամբ
իրականացվեց Mushtopia Festival/ Մուշտոպիա Ֆեստիվալ ժամանակակից արվեստի և ճարտարապետության փառատոնը: Փառատոնի մեկնարկը տրվեց ամսի 13-ին` մասնակից արվեստագետների ծանոթությամբ, նախագծի ներկայացմամբ և քննարկմամբ, իսկ արդեն վերջին ՝15-ին տեղի ունեցավ բուն փառատոնն իր նախագծերով և մասնակիցներով: Փառատոնին ներկայացվեցին ժամանակակից արվեստի տարբեր միջոցներով արված գործեր՝ փերֆորմանսներ, վիդեո և լուսային ինստալացիաներ, Սթրիթ Արտ, լուսանկարչություն և այլն, ինչպես նաև երաժշտական կատարումներ: Ֆառատոնի հիմնական գաղափարն էր կենդանացնել ծայրամասային կիսավեր թաղամասը, արվեստայնացնել, և արվեստի միջոցով նոր շունչ հաղորդել տարածքին: Նկարիչ արվեստագետների հետ միասին որպես արվեստագետ նախագծին մասնակցեցին նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Անի Ազարյանը, Վարազդատ Մկոյանը, և նույն բաժնի դասախոս արվեստաբան Գայանե Պապիկյանը:

Յան Դոմս. Քանդակը և ճարտարապետությունը շարժման մեջ / վիդիո նյութ / ⏩