2019թ. օգոստոսի 30-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Վահագն Ղուկասյանը և մասնաճյուղի դասախոսական կազմի որոշ անդամներ մասնակցեցին «Մինասի գույներով»՝ երիտասարդ նկարիչների
միջազգային 8-րդ պլեների տաղանդավոր մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսին և պլեների փակման հանդիսավոր արարողությանը: Պլեներին ամենամեծ ներկայացուցչություն ունեցող մարզի՝ Շիրակի մասնակիցներից գրեթե բոլորը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայիս ու նախկին
ուսանողներ էին։ Միջոցառման ընթացքում իր ելույթով մասնակիցներին ողջունեց մասնաճյուղի արվեստաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Արաքսյա Մարգարյանը, ով կազմակերպիչների կողմից ստացավ շնորհակալագիր՝ միջոցառմանն աջակցելու համար։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով նաև շնորհավորելով Վահագն Ղուկասյանին՝ նշանակման կապակցությամբ՝ կազմակերպիչների կողմից հանձնեց շնորհակալագիր՝ միջոցառմանն աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 28-31-ը Շիրակի մարզի Թորոս գյուղի Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցավ «Մինասի գույներով»՝ երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները, որին մասնակցում էին Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից 45 տաղանդավոր երիտասարդ նկարիչներ՝ ստեղծագործելով Մինաս Ավետիսյանի արվեստի ոգով։