✔️ Ապրիլի 19-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում հյուրընկալել էինք Հայաստանում FABLAB ARMENIA լաբորատորիաների հիմնադիր Ժակլին Կարաասլանյանին, FABLAB DILIJAN -ի համակարգողներ Բաբկեն Չուգասյանին և Անուշ Արշակյանին։
Հագեցած օրակարգային աշխատանքներից էին ՀԳՊԱ ԳՄ-ում իրականացվող FABLAB GYUMRI աշխատանքների քննարկումը, մայիսին կազմակերպվող Ֆաբրիկադեմիայի Բութքեմփի կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, որի ընթացքում նաև իրականացվելու են այցեր Գյումրիում Տեքստիլ արտադրությամբ զբաղվող կարևոր կառույցներ, և այլն։
✔️ Ֆաբրիկադեմիայի Բութքեմփի կայքը ստորև `
✔️ Այցի երկրորդ մասում FABLAB DILIJAN-ի համակարգողներ Բաբկենը և Անուշը ՀԳՊԱ ԳՄ դասախոսական կազմին և ուսանողներին մանրամասներ ներկայացրին FABLAB-երի կրթական բաղադրիչների` Fab Learning academy, Fabric Academy և Fab Academy-ի մասին: