ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Մերի Մաթոսյանը բուհի ուսխորհրդին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։ Դիումում մասնավորապես ասվում է՝ Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականի դիմումը, քանի որ հնարավոր չէ մագիստրատուրայի ուսանողական ընթացքը համատեղել այս պաշտոնի հետ։
Հրաժարականի պահից հինգ օրվա ընթացքում կազմվեց ուսխորհրդի նախագահի ընտրությունների ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովին լիազորված հնարավորության սահմաններում կազմվեց ժամանակացույց և ընտրությունների կարգ, որից հետո նշանակվեց ընտրություններ։
Արդյունքում՝ ձայների մեծամասնությամբ ՀԳՊԱ ԳՄ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց՝ Դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մարգարյանը։