ԿԳՄՍ նախարարությունը, ՀԲԸՄ-ն, Հայաստանի գեղարվեստի ակադեմիան եւ «ՖաբԼաբ Հայաստանը» քառակողմ հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «ՖաբԼաբ Հայաստան» կրթական հիմնադրամը  օրերս  ՆՓԱԿ-ում համագործակցության հուշագիր ստորագրեցին: ՀԲԸՄ-ն իրականացնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը` հզորացնելով ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտություններն ու մրցունակությունը, ինչպես նաեւ աջակցել անհատներին, հաստատություններին եւ ենթակառուցվածքներին` իրազեկման, վերապատրաստման եւ ֆիզիկական ու տեխնոլոգիական ներդրումների միջոցով:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/04/05/1410285/?fbclid=IwAR2daWObsfr42rm3TWDcDHuiJpKVQBXQgveQJJFu_QSRB3KHCsggpWwuQdU_aem_AZ6zMJhWAlyT6lkRx-AKy-OcldrBDjILXXENZhUqzgXbwbPfN4RzMjIxTI8o7tbA68nxIxwd-yxONKFaHBrpoHOf

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից