ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում <<Ամերիկյան քաղաքական և սոցիալական արվեստի թեմայով>> դասախոսությամբ հանդես եկավ Կալիֆոռնիայի համալսարանի աֆրոամերիկյան հետազոտությունների և հաղորդակցության գծով պրոֆեսոր Փոլ ֆոն Բլումը։ Նախաձեռնության աջակիցն էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը: ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս պրոֆեսոր Փոլ ֆոն Բլումը անդրադարձավ ամերիկացի բազմաթիվ արվեստագետների կատարած աշխատանքներին( հիմնականում լուսանկարների) ամերիկյան արվեստի համատեքստում։ Բլումն անդրադարձավ համաշխարհային պատերազմին՝ ցուցադրելով որոշ դրվագներ: Օրինակ՝ Ռոբերտ Մայների <<Կատարյալ զինվոր>> լուսանկարը ներկայացնում է ամուր բազուկներով,ամուր կրծքավանդակով զինվորի, որի գլուխը ուսերին չէ և սա իդեալական տարբերակ է զինված ուժերի համար։ Զինվոր՝ ով գլուխ չունի, ով չի մտածում և կարող է հետևել միայն հրամանների։ Այսինքն՝ ամերիկյան բանակի զինված ուժերի համար կարևոր չէր զինվորների մտավոր ունակությունները, նրանց անհրաժեշտ էին զինվորներ, ովքեր կատարում են հրամանները և ենթարկվում նրանց։ Այս լուսանկարներով Ռոբերտ Մայները ցույց է տվել առաջին համաշխարհային պատերազմի զինվորական կազմի խնդիրները։
Բոլոր ժամանակներում եղել է երեխաների աշխատանքի շահագործման խնդիրը։ Պետությունը օգտվելով երեխաների անպաշտպան կեցությունից՝ շահագործում է նրանց աշխատանքը։ Այն կարող է մեծ հետք թողնել յուրաքանչյուր երեխայի հոգեբանության իբրև անհատի ձևավորման վրա։ Այս խնդիրը մինչև այսօր էլ գոյություն ունի։ Դեռևս 1935-1936 թ․թ․ Միացյալ Նահանգներում երեխաներին ստիպում էին աշխատել, և երեխաների շահագործման դեմ որևէ օրենքներ չկային։ Այս խնդրին վերաբերվող լուսանկարները պատկանում են Լևիս Հայնին։ Լուսանկարներից մեկում պատկերված է մոտավորապես 7-ամյա տղան, ով աշխատում է գործարանային պայմաններում՝ ոտաբոբիկ, անպաշտպան։ Բլումի խոսքերով՝ սարսափելի բաներ կարող են տեղի ունենալ այդպիսի պայմաններում աշխատող փոքրիկների հետ։
Մեկ այլ լուսանկարում պատկերված էր փոքրիկ տղա, ով հազիվ էր կանգնած մնում մեծ ծանրություն բարձրացնելիս։Բլումը նշեց , որ այժմ էլ 2016 թ․աշխարհի շատ վայրերում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում երեխաների աշխատանքը դեռևս շարունակում է շահագործվել:
Հաջորդ լուսանկարի հեղինակը Բենշոնն է։ Ներկայացված են 1940-ական թվականների իրադարձությունները, որտեղ պատկերված են երկու կին, և վերևի հատվածում գրված է . <<Արդյոք մենք արժանի ենք, որ նախածննդյան օգնություն ցուցաբերեն մեզ>>։ Բլումի խոսքերով այս հարցը ակտուալ է, թե՛ Միացյալ նահանգներում,թե՛ աշխարհի շատ երկրներում։ Հարցի էությունն այն է, թե արդյոք մարդիկ իրենց իրավունքների շրջանակներում իրավասու են օգտվել բուժծառայություններից։ Արդյոք առողջապահության ծրագրերը մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս կդառնան։ Ինչպես կրթությունը, այնպես էլ առողջապահական ծառայությունները պետք է բացարձակապես հավասար լինեն բոլորի համար։

1954 թվականինԱմերիկայի Միացյալ Նահանգներում օրենք ընդունվեց, որ սևամորթ երեխաները կարող են մյուսների հետ միասին հաճախել դպրոց։ Նորման Ռոքվելի կատարած լուսանկարներից մեկում պատկերված է սևամորթ աղջիկ, ով 4 ոստիկանների ուղեկցությամբ գնում է դպրոց, քանի որ սպիտակամորթ ամբոխը վանկարկում էր, պատերի վրա անպարկեշտ արտահայտություններ գրում։ Այս լուսանկարը ևս խոսում է չարագործ մի երևույթի՝ ռասիզմի մասին:
Ապրելով նույն հասարակության մեջ սևամորթները ստիպված են եղել ենթարկվել վիրավորանքների և կշտամբանքների։ Կարելի է ասել,որ այս ժամանակաշրջանում մաշկի գույնն էր որոշում կեցությունը։
Ապրելով նույն հասարակության մեջ սևամորթները ստիպված են եղել ենթարկվել վիրավորանքների և կշտամբանքների։ Կարելի է ասել,որ այս ժամանակաշրջանում մաշկի գույնն էր որոշում կեցությունը։
1942 թվականի հունիսի 11-ին, երբ նացիստները Չեխոսլովակիան գրավեցին և այդ ժամանակ սպանվեց նացիստների առաջնորդը, նացիստները, որպես հաշվեհարդար բոլոր տղամարդկանց և կանանց տեղափոխեցին Գերմանիա, որտեղ նրանք հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Խնդրին անդրադառնալով՝ լուսանկարիչ Բենշոնը մարդկության ուշադրությանն է հրավիրում չարագործություններին, որոնք տեղ են գտել համաշխարհային պատմության մեջ. որպեսզի դրանք այլևս
չկրկնվեն, հարկավոր է չմոռանալ այն չարագործությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում։
Հաջորդ լուսանկարը պատկանում է Բարբարա Քրյուգերին։ Լուսանկարում նա ցույց է տալիս, որ կնոջ մարմինը պայքարելու համար է։ Բլումի խոսքերով կնոջ մարմինը հենց տղամարդուն բնորոշ ստանդարտներով է ձևավորվում, կինը պետք է ազատություն ունենա: Լուսանկարն արտահայտում է բողոք կնոջ իրավունքների ոտնահարման դեմ։ Սա կարելի է դիտարկել իբրև ֆեմինիստական գաղափարախոսության դրսևորում։
Բլումն անդրադարձավ Ամերիկյան հեղափոխության շարժմանը ևս, ցուցադրելով Գրեն Ռուդի <<Երթ>> և Փոլ Ֆեդմանսի կտավները:
Հաջորդիվ ցուցադրվեց քանդակագործ Ջորջ Սիգլի աշխատանքը,այն կոչվում էր <<Միասեռականների ազատագրում>>։ Քանդակի գաղափարախոսությունը կայանում է նրանում,որ կարևոր չէ,թե տղամարդը կսիրի տղամարդուն,թե կինը կնոջը կարևորն այն է,որ սեր լինի։ Այսինքն՝ պետք է հանգիստ թողնել նրանց և ապրել սեփական կյանքով։
Դասախոսությունը շատ կարևոր էր նրանով, որ հնարավորություն ընձեռնվեց ուսանողներին տեղեկանալ այն ամենի մասին ինչ կատարվել է 1940-ականներին ԱՄՆ-ում: Շատ կարևոր էր ծանոթանալ Ամերիկայի քաղաքական-հասարակական կյանքին այս տեսանկյունից, արվեստի գործերի և հիմնականում փաստագրական լուսանկարների միջոցով: Դասախոսությունը առաջ էր քաշում խնդիրներ,որոնք իրենց տեղն են գտել արվեստում և մեծ հետք են թողել մարդկության պատմության մեջ, այնպիսիք ինչպիսիք են ռասայական, դասային, գաղափարական գենդերային խնդիրները, որոնք ոչ միայն կոնկրետ տեղային այլ համամարդկայինի խնդիրներ են:
արվեստաբանության
բաժնի 2-րդ կուրս