Հարգելի հայրենակիցներ.
Այս դժվար օրերին եղանք համախմբված , կատարեցինք Մայր Հայաստանի հանդեպ ունեցած մեր պարտքը, ունեցանք անդառնալի կորուստներ , որոնց ցավով, բայց և հպարտությամբ պիտի հիշենք, ունեցանք 20 տարին դեռ չբոլորած կենդանի հերոսներ: Հայ ազգը իրեն դրսևորեց որպես արժանապատիվ ու հզոր ազգ,այնպես ինչպես Հայերանական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրման , Արցախի գոյամարտի համար մղած մարտերում` չընկճվելով թշնամու բազմահազարանոց բանակի և հայերին ոչնչացնելու սպառնալիքների տակ: Մայիսը դա մեզ համար հաղթանակի եռատոն է, հաղթանակների ու հզորացման , կերտման ու արարման տոն : Շնորհավորում եմ հայերիս՝ Շուշիի ազատագրման , Հայերանական մեծ պատերազմում տարած հաղթանակի և բանակի ստեղծման տոների կապակցությամբ` ցանկանալով Հայոց բանակին անկոտրում կամք, հայ զինվորին` քաջ առողջություն, իսկ թիկունքում կանգնած հայերնակիցներիս` համախմբվածություն:
Ով ազգ Հայոց, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է…..
Շնորհավորում եմ բոլորիս: 



Շնորհավորանքներով ՝
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր՝ Համբարձում Ղուկասյան