Դիմորդները ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ներբուհական քննություններին, ինչպես նաև մաuնագիտությունների մրցույթին մաuնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը
հանձնում են ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողով: Դիմորդների փաuտաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիuի 5-ից մինչև հունիuի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ մինչև ժամը 16:00-ն, իսկ վերջին օրը` մինչև ժամը 18։00-ն: Ընդունող հանձնաժողովը չի աշխատելու մայիսի 8, 9 և 15-ին:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մաuնագիտական (արհեuտագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաuտաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիuի 2-ը` մինչև ժամը 16:00-ն, իսկ վերջին օրը` մինչև ժամը 18։00-ն: Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն: