<<Գծային Երազներ>> խորագրով ցուցահանդեսը նվիրված էր մայրության և գեղցկության տոնի միամսյա հոբելյանին: Մի խումբ  երիտասարդ ուսանողներ փորձել են գծին հաղորդել տրամադրություն, ինչն էլ ավելի է խորացնում զգացողությունը կերպարի և շարժման վառ ընկալմանը: Սա կարծես մի փորձություն լինի  ներկայանալու որպես կրտսեր արվեստագետ, որն իր ինքնուրույնության արտահայտման ճանապարհն է ընտրել` իրեն բնորոշ գծի թրթիռը: Ամենակարևոր  գործոնն այս ցուցահանդեսում հանդիսանում է գիծը, որը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով  մոտենում է իր վերջնակետին`ազդելով ներկայիս կյանքի գաղափարների ընկալմանը: Ներկայացված աշխատանքները վառ օրինակներ են իրենց պատկերացումների և զգացողությունների այն հատվածից , որտեղ տեղ է գտել նաև մի փոքրիկ երազ, ուր կարելի է ենթարկվել ազատ գծի թրթռին: Ցուցահանդեսում   ներկայացված աշխատանքները հայտնվում են մեր աչքին անսովոր, ինքնատիպ, փոքր-ինչ թափթփված միջավայրում : Կարելի է ենթադրել, որ շարժումը գիծը և գույնը դարձել են ամբողջական մարմին, որի վրա հագուստի մոդելավորումը դառնում է մի ակնթարթ:

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ  3-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ.





 


































 ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ` ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ` ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ
ՄԱԴՈՅԱՆ ԽԱՆՈՒՄ
ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ
ՉԱԼԻԿՅԱՆ ԴԻԱՆԱ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԻՐԻՆԱ
ՄՇԵՑՅԱՆ ՔՆԱՐԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԱԼԱ
ԳԱԼՈՅԱՆ ԵՍԹԵՐ
ՏՈՆՈՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՓԻՆԵ