ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ վերականգնվեց
Համբարձում Ղուկասյանի <<Սերունդներ>> որմնանկարը : Այն գտնվում է Գյումրու
Դեպոյի ադմինիստրացիայի շենքում : Վերականգման աշխատանքները նախատեսված էր սկսել շատ
ավելի շուտ , սակայն կյանքի կոչվեց 2015թ-ի սկզբին և ավարտին հասցվեց նույն թվականի
սեպտեմբերին: Նկարն արվել էր 1985թ-ին , ունի
5մ33սմ լայնություն և 4մ93սմ բարձրություն: 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ. Ինչպես նաև
նկարի պատի հետևի հատվածում աշխատող կռունկների վիբրացիայի պատճառով նկարը կրել էր
բազմաթիվ վնասներ: Նկարի վրա այս ամենը թողել են ճաքեր , որոնք ժամանակի ընթացքում
մեծանալով բերել են նկարի որոշակի հատվածներում
սվաղի շերտի առանձնացմանը պատից:
Վերկանգման աշխատանքները կատարվել են ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության ամբիոնի դասախոս , Իտալացի մասնագետների մոտ վերապատրաստված Արփինե Համբարյանի և նույն ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների կողմից: Նշենք, որ նկարը տեղի աշխատակիցների կողմից ժամանակին լվացվել է ջրով , ինչն էլ ավելի է խորացրել վնասվածությունը: Ժամանակի ընթացքում կատարվել են 3 տեսակի սվաղներ , որոնք որոշակի չափով պահպանել են նկարը ինքնափլուզումից:Վերկանգնողների կողմից կատարվել են բազմաթիվ մաքրումներ, ամրացումներ և սրսկումներ, միաժամանակ մշակվել են նաև սվաղները : Գյումրի Դեպոյի ղեկավարության ջանքերի և բարի կամքի շնորհիվ փրկվեց մի պտմամշակությային արժեք, ինչը երկար կծառայի հանրությանը , որպես արվեստի գլուխգործոց: Այժմ արդեն կարելի է ասել, որ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կատարեց մի քայլ ևս ՀՀ հուշարձանների պահպանման ժառանգության գործում :

ԵԳՊԱ Գ/մ գեղնակրաչության բաժնի դասախոս` Արփինե Համբարյան