Չինաստանի Առևտրի նախարարության կողմից 2015թ. հոկտեմբերին կազմակերպվել էր սեմինար «Մշակութային քաղաքականություն 2015» խորագրով: Սեմինարի
կազմակերպմանն աջակցել էր Չինաստանի Մշակույթի նախարարությունը, որին մասնակցել է Լիլիթ Մակարյանը:«Մշակութային քաղաքականություն 2015» խորագրով սեմինարը անցկացվել էր 2015թ. հոկտեմբերի 10-30 Չինաստանի՝ Պեկին քաղաքում, ՉԺՀ Մշակույթի նախարարության՝ Մշակութային Կառավարման Կենտրոնական Ակադեմիայի և Չինաստանի Առևտրի նախարարության կողմից :Սեմինարն իրենից ներկայացնում էր ոչ միայն ուսումնական ծրագիր. նախատեսված էին նաև ճանաչողական էքսկուրսիաներ տարբեր քաղաքներ:
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղում տեղի է ունենալու, այդ օրերում անցկացված սեմինարի ամփոփում՝ Լիլիթ Մակարյանի կողմից դեկտեմբերի 4-ին, ժ/ 13:00-ին մասնաճյուղի ցուցասրահում :
Հասցեն՝ ք.Գյումրի, Անկախության հրապարակ 1, 3-րդ հարկ .
Կազմակերպիչ՝
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղ.
Աջակիցներ՝
Չինաստանի մշակույթի նախարարություն,
Գյումրիի քաղաքապետարան,
Էլդոռադո պրինտ.