Փետրվարի 17-ին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որին մասնակցում էին բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը, պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, տնտեսական գծով պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանը, Գյումրու եւ Դիլիջանի մասնաճյուղերի տնօրեններ՝ Համբարձում Ղուկասյանը, Ղազար Ղազարյանը, կերպարվեստի եւ դեկորատիվ – կիրառական արվեստի ֆակուլտետների դեկաններ Էդվարդ Վարդանյանը եւ Ավետիք Ավետիսյանը, բուհի ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակազմի անդամներ: Մոտ  երկու ժամ տեւողությամբ հանդիպումը իսկապես արդյունավետ էր եւ գործնական:
Ինչպես բարձրագույն բոլոր հաստատությունները մեր երկրում, գեղակադեմիան նույնպես տարատեսակ խնդիրներ ունի՝  կրթության կազմակերպման, դրա հետագա զարգացումների եւ  անշուշտ ՝ աջակցության անհրաժեշտություն: Խնդիրներ, որ լինելով բուհի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, հաճախակի քննարկվում են աշխատակիցների հետ, լուծումներ, ելքեր որոնվում:  Ժամանակակից կյանքի առաջադրած ոչ դյուրին պայմանները իսկապես լուրջ մարտահրավերներ են ապագա մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների համար, որին դիմագրավելը բոլորովին նոր քաղաքականություն, ավելի ճկուն մոտեցումներ եւ համակարգեր է պահանջում: Այսպիսին էր   հանդիպման բնույթն ու բովանդակությունը. հարցադրումները, առաջարկներն ու խորհուրդները  հնչեցին բուհի հետագա գործունեության իրական  մտահոգությամբ եւ անկեղծ՝ բուհական նոր կարգավիճակի անցման  եւ դրա հետ կապված փոփոխությունների, ակադեմիայի մասնաճյուղերի առկա խնդիրների, բուհերի  առողջ մրցակցության, կադրերի հոսքի ապահովման, ավագ դպրոցների հետ համագործակցության, ասպիրանտական կրթության, օտարերկրյա ուսանողներին հանրակացարանային բավարար պայմաններով ապահովելու, ակադեմիայի շենքային պայմանների եւ կարեւոր այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին ավելի հանգամանորեն՝  հաջորդ հրապարակման  մեջ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՆՅՈՒԹԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԵԳՊԱ  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻՆ
ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը և հանրույթը ի սրտե
Կայացավ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գրաֆիկաի բաժնի ուսանողների <<ԱՄԱՌԱՅԻՆ ՊԼԵՆԵՌ 2016>> ցուցադրությունը: Այս տարի ևս պլեները կազմակերպվեց և անցկացվեց
Գիրք ստանալը միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, ցանկացած իրավիճակում, սակայն երբ այն ստանում ես որպես պարգևատրում հաճույքն ու ոգևորությունը դառնում է կրկնապատիկ:

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի բլոգը հաշվետու հրապարակումով է ներկայանում իր ընթերցողին, ներկայացնելով մեկ տարվա գործունեությունը և արդյունքը: Բլոգից
Օրերս ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ էին այցելել <<Կողմնորոշման ծանոթություն-2016>> ծրագրի
ՆԿԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Երեխաների աղքատությունը Հայաստանում» խորագրով
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Ավստրիական
Հերթական տարին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց ամառային աշխատանքներով ամփոփիչ ցուցահանդես, որը բաղկացած էր
  
  Am September 2-5 hat Frau Barbara Denscher, der grosse Freund des armenischen Volkes und der Gjumrifiliale von staatlichen Kunstakademie Jerewans, die oesterreichische Radiojournalistin, Schriftstellerin und Publizistin, die Gjumrifiliale besucht