Հերթական տարին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց ամառային աշխատանքներով ամփոփիչ ցուցահանդես, որը բաղկացած էր
գեղանկարչական բաժնի ուսանողների հագեցած ու վառ արտահայտված գույների նկարներով։ Աշխատանքներն առանձնանում էին իրենց յուրովի պատկերացմամբ ու ընկալմամբ։ Պլեների մասնակիցներից յուրաքանչյուրն իրեն բնորոշ ձեռագրով էր պատկերել Դիլիջանյան բնապատկերներն ու գույները։Ինչպես փաստում են ԲՈՒՀ_ի դասախոսական կազմը, պլեները շատ մեծ դեր է խաղում յուրաքանչյուր ուսանողի ներկապնակի հասունացման հարցում, և ամեն տարի արվեստանոցային երկարատև նկարչական պրոցեսից հետո բնության գիրկ դուրս գալը նպաստում է ներքին գույնի զգացողության լավագույնս դրսևորմանը։