Օրերս ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ էին այցելել <<Կողմնորոշման ծանոթություն-2016>> ծրագրի
պրոֆեսիոնալ ճամփորդները, ովքեր ներկայացնում են 4 երկիր՝ Հոլանդիա, Դանիա, Շվեյցարիա, Բելգիա: Ճամփորդների մեջ ներգրավված են տարբեր հիմնադրամների նախագահներ, թանգարանների տնօրեններ, արվեստի կենտրոնի ներկայացուցիչներ, մարզի ղեկավարներ, անկախ արվեստագետներ: Նրանց Հայաստանում ներկայացնում էր Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր և տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր 2009 –ից ՀՀ Պետական մրցանակի կերպարվեստի հանձնախմբի քարտուղար, 2012-ից Արևելյան Գործընկերության Մշակութային ծրագրի խորհրդատվական կոմիտեի անդամ Նազարեթ Կարոյանը: Պարոն Նազարեթը մեզ տեղեկացրեց, որ նույն խմբով, նաև ՀՀ-ի ներգրավվածությամբ, այս տարի եղել են Իրանում, իսկ մեկ այլ խմբով կրկին ՀՀ-ն ներկայացնող Ն.Կարոյանի հետ Աֆրիկայում 5 տարի առաջ: <<Կողմնորոշման ծանոթություն-2016>> ծրագիրը փնտրում և գտնում է նոր ծանոթություններ արվեստի բնագավառում հետագա համագործակցության և ծրագրերի իրականացման համար: Այս շրջանակներում պարոն Նազարեթի կողմից Գյումրիում ներկայացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը: Նրանք ծանոթացան մասնաճյուղի գործունեությանը, ուսանողների և դասախոսների աշխատանքներին, մասնաշենքի հնարավորություններին: Նրանք նաև հետաքրքվում էին Գյումրիում օտարերկրացիների կողմից ծավալած գործունեության, նրանց կապերի և ծրագրերի իրականացման աշխատանքներով, նաև նամիջապես ծանոթացան մասնաճյուղում հիմնադրված  <<ՎԻԵՆՆԱԻ ԱՆԿՅՈւՆԻ>> ստեղծման, Վիեննաի քաղաքապետարանի ներդրած աշխատանքների հետ: Վերջում հույս հայտնեցին, որ հետագայում կրկին կհանդիպեն մասնաճյուղի տնօրինության հետ , այս անգամ համագործակացության ծրագրի քննարկման նպատակով:


















տեքստը և նկարները՝ Աշիկ Հովհաննիսյանին