ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),
տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,
հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։
Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.
ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն,
բ/ տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից
գ/ ստուգման գրքույկի պատճենը, հաստատված դեկանի կողմից,
դ/ ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին / ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ/
ե/ դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճենը,
զ/սահմանամերձ համայնքի ուսանող հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ նաև ատեստատի և/կամ վկայականի պատճենը
է/ լրացված հայտը և դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):