Կայացավ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գրաֆիկաի բաժնի ուսանողների <<ԱՄԱՌԱՅԻՆ ՊԼԵՆԵՌ 2016>> ցուցադրությունը: Այս տարի ևս պլեները կազմակերպվեց և անցկացվեց
Դիլիջանում, ճող բնության գրկում, որտեղ ամեն մի նկարիչ ու արվեստագետ իրեն զգում է ավելի ազատ և խորհրդավոր: Ինչպես նշեց գրաֆիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Մանուկյան՝ այս 10 օրվա պլեները հավասար է մեկ տարվա արվեստանոցի աշխատանքին: Մեզ հետ նաև իր տպավորություններով կիսվեց գրաֆիկայի բաժնի ուսանող,պլեների մասնակից Անի խաչատրյանը,նկարագրելով այն ամենը ինչ նա զգացել էր ՝ <<Դիլիջանյան օրեր, որոնք վայելում են երիտասարդ նկարիչներն ամեն տարի: Այնտեղ չկա հյուրանոց, ֆիզիկական հանգիստ: Մի քանի օր շարունակ սնվում ես հոգևորով, որը ստանում ես բնությունից.այն քեզ պարուրում է իր կանաչի մեջ: Հրաշալի առավոտները, երբ քեզ արթնացնում է թռչունների դայլայլն ու ստիպում առաջինը բարևել դեռ նոր ծագող արևին: Ուսերիդ ու ձեռքերիդ բեռն ու ծանրությունն անտեսելով, վերցնում ես վրձինն ու սկսում թուղթ-գույն-արեգակ խաղը, որի ավարտը լինում է հրաշալի արվեստի մի գործ:
Բնությունը արվեստագետի միտքը վերցնում է ու թողնում միայն հոգին, սիրտն ու ձեռքը...>> Անի Խաչատրյան
Ծնվեցին Դիլիջանում, ցուցադրվեցին Գյումրիում

Տեսանյութը պատկանում է Շիրակ Հանրային հեռուստատեսությանը