ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի բլոգը հաշվետու հրապարակումով է ներկայանում իր ընթերցողին, ներկայացնելով մեկ տարվա գործունեությունը և արդյունքը: Բլոգից
բացի գործածվում է ֆեյսբուքյան էջը, որը գործում է ակտիվ, ներկայացնելով ոչ միայն բուհի գործունեությունը այլ նաև քաղաքի, հանրապետության և միջազգային մշակույթային կյանքը:
Այս մեկ տարվա ընթացքում ԵԳՊԱ Գյումրու բլոգի նյութերի քանակը եղել 100-ը , այցելուների թիվը 18.818, այցելու երկրների թիվը շատ են , հիմնականում 2-րդ տեղում է` ՌԴ-ն, 3-րդ Ֆրանսիա,4-րդ ԱՄՆ , Ուկրանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Վրաստան, Լատվիա, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Չեխիա, Հոլանդիա, Իտալիա, Ավստրիա, Չինաստան , Ճապոնիա, Հնդկաստան, Իրան, Շվեցարիա, Թուրքիա , Ադրբեջան համեմատաբար քիչ այցելուներ են եղել , բնականաբար Հայաստանը հիմնականում առաջատարն է այցելուների քանակով: Բլոգում հիմնական խնդիրը մնում է օտարալեզու ներկայացվող նյութերը, որոնք մեծ նշանակություն և դեր ունեն վիրտուալ դաշտում, որոնք կարող են փոխարինվել և տեղափոխվել գործնական դաշտ: ԵԳՊԱ ԳՄ-ն նաև ներկայացվում է Գուգլ+ սոցանցում, VK.com –ում փորձնական է հրապարակվում, ինչպես նաև Թվիթերում է ներկայացվում բայց առայժ անձնական էջով:
Այս ամենում մենք ունեցանք և տվյալների բազա, որտեղ կլինեն նկարներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ, հայտարարություններ, լուրեր , տեսանյութեր, որոնք հետագայում կօգտագործվեն ի շահ բուհի գործունեության :
Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր իրենց լուման ներդրեցին այս գաղափարի շուրջ և այն ունի իր դրական արդյունքը, որը կարծում ենք արդեն երևում է :
Շնորհակալություն ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանից մեր ազատ և անկաշկանտ աշխատանքի համար: