ՆԿԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Երեխաների աղքատությունը Հայաստանում» խորագրով
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Ավստրիական
Կարիտասի ֆինանսավորմամբ իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ ուղղված երեխաների զարգացմանն ու բարեկեցությանը: Ամենամյա իր դրամահավաքը անցկացնելու նպատակով Կարիտաս Ավստրիան հրավիրում է արվեստագետների` պատկերելու այսօրվա Գյումրիում տիրող աղքատությունը իրենց ստեղծագործություններում:
Մրցույթի նպատակն է նկարչական ստեղծագործությունները ցուցադրել Ավստրիայի Իննսբրուք քաղաքում՝ Հայկական Կարիտասի կողմից երեխաների համար իրականացվող ծրագրերի ֆոնդահայթայթման նպատակով:
Նկարչության նմուշները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշների.
-Նկարչական նյութերը` թուղթ, ջրաներկ, գուաշ, ակրիլային ներկանյութ/հնարավոր է նաև ներկանյութերի խառը տեխնիկայի կիրառում
-Աշխատանքների չափերը` 60 -42/A-2 ձևաչափ/սահմանում
-Մասնակիցները`առանց տարիքային սահմանափակման և խիստ մասնագիտացված ուղղվածության
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. հոկտեմբերի 6-ը ներկայացնել կից մասնակցության հայտը հետեւյալ էլ. փոստով. a.gevorgyan@caritas.am:
Ցուցահանդեսին մասնակցելու իրավունք շնորհված արվեստագետները կստանան 20.000-ական ՀՀ դրամ՝ որպես օգտագործվելիք նյութի փոխհատուցում: Նկարների ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 30-ը:
Հարցերի դեպքում դիմել Անահիտ Գեւորգյանին՝ (+374) 312 57201 հեռախոսահամարով:
Ցուցահանդեսն անցկացվելու է Ավստրիական Կարիտասի Տիրոլի երկրամասի աջակցությամբ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
«Երեխաների աղքատությունը Հայաստանում» ԽՈՐԱԳՐՈՎ նկարչական ցուցահանդես
Հեղինակի (հեղինակների)անուն, ազգանուն
Ինքնակենսագրություն, ցուցահանդեսներ, մրցանակներ
Էլեկտրոնային փոստի հասցե
Հեռախոսահամար (բջջային)
Գաղափարի համառոտ նկարագրությունը
Նախորդ աշխատանքների նմուշների թվային լուսանկարներ, եթե կան