Զինված ուժերում զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ զինված ուժերում անցկացվում է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ: Մրցույթի

Անտեսանելի-տեսանելի քաղաքն անտեսված…. Գյումրին այն քաղաքն է,
Աղետից 30 տարի անց Գյումրին դեռ չի ձերբազատվել տնակային ավաններից, որոնցում սերունդներ են մեծանում ։ Մինչ օրս քաղաքում դեռ պահպանվում են այնպիսի տնակներ, որոնց պատմությունն ու դրանցում ապրողների ճակատագիրը միայն Գյումրեցուն է հայտնի․․․․







ՏԵՍԱՆՅՈՒԹԸ պատկանում ՇՀՌԸ-ին ․․․

Փետրվարի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինը հարց: Դրանք էին՝

                                                          «Արվեստը էվոլյուցիոն ակտ է: Արվեստի ձեւը եւ դրա դերը հասարակության մեջ անընդհատ փոխվում է: Ոչ մի կետում արվեստի ստատիկ չէ: Չկան  կանոններ»:
                                                                          Ռայմոնդ Սալվադոր Հարմոն
  
Ժամանակակից արվեստի լավագույն դրսևորումներից է համարվում քաղաքային արվեստը կամ նույն ինքը սթրիթ արթը: Այն առաջացել է Նյու Յորքում 1960-70-ական թվականներին: Առաջին գործերից է ավտոմեքենաների և գնացքների վրա կատարված գրաֆֆիտիները, սակայն բուն ծագումը տանում է մինչ միջնադարի ՝ժայռերի փորագրություն և այլն: Շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և անմասն չի մնացել նաև Գյումրի քաղաքը:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը ներկայացնում է հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի աշխատանքները,
թեման՝ Զինվորական հագուստ, ղեկավար՝ Մարգարիտա Աթոյան։









Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հարգարժա՛ն վարչակազմ,

Հոկտեմբերի 22 – ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Քաղաքային բնանկար » խորագիրը կրող ցուցահանդեսը:


10 Հոկտեմբերի 2018, 1101 - Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխել համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
                                                                                   

 
Գույներ, երանգավորումներ, գիծ, ձև, ոճավորումներ․ այս ամենի ճիշտ համադրումից ստեղծվում է ոճը։ Իսկ յուրաքանչյուր ոճ ունի իր ուրույն գունապնակը։ Հենց նշված բաղադրիչներն են, որ հատկապես շեշտադրված են <<Ոճերի գունապնակ>> ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին ներկայացված են բատիկաներ, թղթի վրա կատարված կոմպոզիցիա, դեկորատիվ ոճավորված աշխատանքներ։ Բատիկան նկարազարդումն է կտորի՝ հիմնականում մետաքսի, շիֆոնի վրա։ Հատուկ նախատեսված ներկերը տարածելով կտորի վրա՝ ստացել են նախշեր, ուրվագծեր, տարբեր պատկերներ։  Բատիկա տեխնիկան թույլ է տալիս ստեղծագործողին աշխատել բարդ, հաճախ անհնազանդ թվացող կտորների հետ։  Ստեղծագործողն իր մասնագիտական հմտությունների շնորհիվ հեշտությամբ կարողանում է կտորի վրա դաջել իր զգացողություններն ու ապրումները։ Բազում հնարքների և տեխնոլոգիական մոտեցումների շնորհիվ ստեղծագործողը ստանում է անկրկնելի արտահայտչամիջոցներ։ Կտորը ցուցադրում է ջրի թափանցիկությունը, բնության շունչը և երկրաչափական  գունավորումների խորությունը։ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների, ամբիոնի վարիչ Մարգարիտա Աթոյանի և նույն բաժնի դասախոսներ Տաթև Հարթենյանի ու Քնարիկ Միքայելյանի կողմիցկազմակերպված ցուցահանդեսում ներկայացվող բատիկաները դրա վառ ապացույցն են։ Թղի վրա նկարա զարդված աշխատանքները տարբեր զարդանախշերի համադրություններ են ՝ երկրաչափական, կենդանական, բուսական զարդամոտիվներով, վերացական ձևերով կազմակերպված։ Դրանք դիտվում են մի կողմից՝ որպես կտորների կամ շորերի առանձին մասաերի ոճավորված հատվածներ, դետալներ, իսկ մյուս  կողմից՝ նաև որպես դեկորատիվ կոմպոզիցիաներ կամ աբստրակտ նկարներ։ Դրանք ևս բազմագույն են,բազմաձև։ Ճիշտ համադրություններն ու չևավոճային լուծումները իհարկե մոդելավորմանը բնորոշ հմտություն է ցուցադրվող աշխատանքներում։



Տեքստը՝ արվեստաբան
Գայանե Պապիկյանի





Ցուցահանդեսը ամբողջությամբ այստեղ