Անտեսանելի-տեսանելի քաղաքն անտեսված…. Գյումրին այն քաղաքն է,
որը հնարավորություն է տալիս տեսնելու քաղաքի անտեսանելի իրականությունը՝ ներքին և արտաքին խնդիրներով հանդերձ, ի ցույց դնելու քողարկված հոգեվիճակներ: Մարտի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում երիտասարդ արվեստագետների կողմից ներկայացրած աշխատանքներում պատկերված էր Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին որպես հետերկրաշարժյան տարիների «տեսանելի» անտեսված քաղաք: Այդ հետերկրաշարժյան տարիները սովորաբար անվանում են տնակային՝շնորհիվ ժամանակավոր կեցության համար նախատեսված տնակների,որոնք, վերածվելով տարիների ընթացքում կազմավորվող ինքնության, բնութագրում են ընդհանուր առմամբ Գյումրու վերջին 30 – ամյա պատմությունը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների տարբեր արտահայտչմիջոցների կիրառմամբ՝ ցիանոտիպիա տեխնիկայի և ավանդական ոճով արված լուսանկարներ, գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, ինստալցիա և այլն, փորձ է արվել ավանդական մտածողության գծագրված շրջանակից դուրս գալ՝ զգալու,հասկանալու քաղաքի տարբեր շերտերի իրականությունը: Մինչ հեղափոխության ժամանակաշրջանից սկսած այս շատ կարևոր խնդիրների մասին արվեստի լեզվով բարձրաձայնումը հուսանք իր առավել դրական արձագանքը կստանա հատկապես հեղափոխությունից հետո, և վերակառուցված, վերապրող քաղաքն այլևս կլինի շոշափելի իրական:

































Հեղինակ՝
նկարիչ-արվեստաբան Գոհար Սմոյան:


լուսանկարները ՝  Աշիկ Հովհաննիսյանի...