Հոկտեմբերի 22 – ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Քաղաքային բնանկար » խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը իրենց ողջույնի խոսքերով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն ՝Գ.Մանուկյանը, հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ՝ Արաքսյա Մարգարյանը, գրաֆիկայի ամբիոնի վարիչ՝ Գագիկ Մանուկյանը, գեղանկարի ամբիոնի վարիչ՝ Եսայի Մերոյանը: Պլեների աշխատանքները ղեկավարել են՝ Տարոն Մանուկյանը, Նորայր Ղուդրադյանը և Եսային Մերոյան:
Ներկայացված գործերը կատարված էին ջրաներկի և յուղաներկի տեխնիկաներով:
Անդրադարձ կատարելով ստեղծագործական աշխատանքներին՝ պարզ զգացվում էր, որ ուսանողները պատկերել են այն ինչ զգացել են, այն ինչ թելադրել և ի ցույց է դրել բնությունը: Սակայն նրանցից յուրաքանչյուրը յուրովի է ցանկացել բացահայտել այն և իրենց մեծ սերն են փոխանցել բնության և վառ գույների միջոցով: Շնորհիվ այս նկարների սկսնակ նկարիչները փորձել են ավելի մոտ լինել բնությանը ինչպես նաև լինել նրա մի մասնիկը:
Պապոյան Թերեզան՝ ով 4-րդ կուրսում է սովորում, ներկայացնելով բնությունը յուրովի, ցուցադրել է գյուղական և ռուսական բնանկարը: Թերեզայի նկարներում պատկերված էր գյուղական գունապնակը, իր գեղեցիկ գունային երանգներով: Թերեզայի նկարներում կային նաև քաղաքային տեսարաններ, չնայած՝որ իրեն անմնացորդ գյուղական բնանկարների սիրահար է համարում:
Նույն կուրսի ուսանող Բալասան Մովսիսյանը բավականին տպավորված է
իմպրեսիոնիստ նկարիչներով և համարում, որ իր նկարներում առկա է իմպրեսիոնիստական շունչը: Բալասանը նշում է, որ նկարում է այն, ինչ իրեն հոգեհարազատ է և մտերիմ: Նա շատ տպավորված է իր դասախոս՝ Նորայր Ղուդրադյանից, նշելով, որ շատ-շատ կարևոր հատկանիշներ է սովորել նրանից:
Անի Պետոյանի նկարներում գերակշռում էր դեղին գույնը:Անիի համար շատ կարևոր է, որ նկարում գերակշռի գիծը, որն առաջին իսկ հայացքից առկա էր իր նկարում: Սրանից եզրակացնելով կարելի է ասել, որ նա ինչ-որ չափով ունի գրաֆիկական մտածողություն: Անին նկարել է Արթիկում,Վահրամաբերդում, Հառիճում: Նա մեծ ոգևորությամբ էր խոսում իր գործերի, աշխատանքային ընթացքի մասին: Ըստ Անիի նկարները ոգեշնչված են Ժան Սեմից:
Վան Գոգով ոգեշնչված Մերի Պողոսյանը ծանոթացրեց մեզ իր նկարի գույների հետ: Նկարներում առկա էին դեղին, կարմիր, նարնջագույն գույները: Իրեն համարում է աբստրակտ մտածող ստեղծագործող ով դեռ փնտրում է իր ոճը: Ծիծաղով նշելով , որ դեռ մի տարի կա, կհասցնի գտնել այն ինչ բավական երկար ժամանակ փնտրում է:
Թորոս գյուղում.Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում և իրենց բակում ստեղծագործել է մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վաչագան Ազատյանը: Նա իր նկարում օգտագործել է տաք գույների և սառը գույների համադրություն: Աշխատանքը վերջնական տեսքի եկել է մի ամսվա ընթացքում: Չնայած Վաչագանի տպավորիչ աշխատանքին, նա իր տվյալ գործը ոչ մի աշխատանքից առավել չի համարում, նշում է, որ ամեն նկար իր յուրահատկությունն ունի և հավելում, որ ունի իր սեփական մոտեցումները:

Արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի
1-ին կուրսի ուսանողուհի՝
Անի Ազարյան




























Նկարները` Գայանե Պապիկյանից