«Արվեստը էվոլյուցիոն ակտ է: Արվեստի ձեւը եւ դրա դերը հասարակության մեջ անընդհատ փոխվում է: Ոչ մի կետում արվեստի ստատիկ չէ: Չկան կանոններ»:
Ռայմոնդ Սալվադոր Հարմոն
Գյումրի քաղաքում շատ չեն սթրիթ արթիսթները, սակայն քաղաքով քայլելիս շատ կարելի է հանդիպել նկարազարդված պատերի: Գյումրի քաղաքի պատերի գունավորումների մեծ մասը պատկանում է <<Գյումրի սթրիթ արթ >>խմբին:
Խումբը հիմնադրվել է 2012թ. Լևոն Առաքելյանի, Մկրտիչ Հայրապետյանի և Տարոն Մանուկյանի կողմից: Նրանց հիմնական նպատակը քաղաքի համար լավ և հետաքրքիր բան անելն է եղել:
Տարոն Մանուկյանը, ով հանդիսանում է խմբի համահեղինակ և Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանման դասախոս
ծնվել է Գյումրի քաղաքում 1990թվականին: Ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու ստորաբաժանում՝ Գրաֆիկայի բաժին 2007 թվականին, ավարտելով բակալավրը : Այնուհետև ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրան և այն ավարտել՝ գերազանցությամբ:
Տարոն Մանուկյանը պատմում է , որ շատ պատահական են որոշել զբաղվել քաղաքային արվեստով, մշտապես տարբեր մտքեր ունեցել են , էսքիզներ են արել, սակայն խորը ուսումնասիրություններ չեն կատարել:
Տարոն Մանուկյանը ասում է, որ անընդհատ նկարել սեփական արվեստանոցում հետաքրքիր չէ, փորձել են իրենց արվեստը հանել փողոց և ի ցույց դնել հանրությանը:
Նրանց համատեղ առաջին աշխատանքը <<Դալին>> է , որն արել են 2012 թվականին: Նկարիչը պնդում է , որ միտքը Լևոն Առաքելյանին է եղել և տեղն էլ իզուր ընտրված չէ, ընտրել են ակադեմիայի պատը, քանի որ փորձել են արվեստը կապել ակադեմիայի հետ: Սակայն Դալիի գործով չեն սահմանափակվել: Նկարել են Չառլի
Չապլինին, Պիկասոյին: Եվ նկարելու ընթացքում բավականին զավեշտալի դեպքեր ֆիքսել: Արվեստագետը
պատմում է Պիկասոյին նկարելու ընթացքում, տան բնակչուհին, դուրս է եկել տանից և վրդովված
հարցրել , թե ինչու են հենց մերկ Պիկասոյին իրենց տան վրա նկարել:
Այն հարցին, թե ինչու են համաշխարհային դեմքերին նկարում, չէ որ հասարակությունը ավելի հեշտ կընդունի Մ.Մկրտչանին կամ հայ նկարիչների օրինակ ՝ Մինասին, Սարյանին , նկարիչը պատասխանեց, որ մեր հիմանական նպատակը հասարակությանը համաշխարհային դեմքերի հետ ծանոթացնելն էր: Նրա պնդմամբ քաղաքապետարանն էլ էր ցանկանում, որ նկարեին Մինասի և Սարյանի աշխատանքները, սակայն նրանց նպատակն այլ էր: Ըստ սթրիթ արթիսթի Սարյանին գիտեն ՝ երևանցիները, Մինասնին էլ մենք ՝ գյումրեցիներս: Անհրաժեշտ է նոր շունչ Գյումրիին:
Բացի համաշխարհային դեմքերին նկարելուց ունեն նաև սոցիալ- քաղաքական
ենթատեքստ կրող նկարներ : Դրանք են ՝Հաղթանակի պողոտայում գտնվող <<Մերժիր Սերժին>> , <<Հրացանով Ոստիկանը >> և <<Վարդգես Գասպար>>-գործը պատկերող նկարը ՝ Բուլվարային թաղամասում և այլն:
Տարոն Մանուկյանն ասում է.
<< Մերժիր Սերժին>> կոչը, երևի տեսել եք Հաղթանակի պողոտայում, որը նկարել է Հակոբ Բաղդասարյանը, մյուսն էլ դրանից ոչ հեռու <<Ոստիկանը զենքով>>: Գիտեք չէ՞ պատմություն ունի: Այդ միտքն էլ առաջ եկավ էն պահից, երբ մարդկանց վրա կկրակեին ոստիկանները, շատերը
վնասվածք ստացան: Մեր գործի մեջ ոստիկանը զենքով կկրակե, միայն թե փամփուշտի փոխարեն ծաղիկներ են: Ոստիկանը հեղափոխությունից հետո վերացվել է ուրիշ մարդու: Ծաղիկներն էլ խորհրդանիշն են սիրո և համերաշխություն:
Բուլվարային թաղամասում մեր կատարված աշխատանքը՝ Վարդգես Գասպարի գործը: Ով հեղափոխական էր, շատ անգամ է դուրս եկել պայքարի, սակայն ժողովուրդը չէր միանում իրան: Այս աշխատանքի կենտրոնում Վ.Գասպարն է ցուցանակով, իսկ ժողովուրդը՝ մեջքով՝ Վ.Գասպարին>>:
Տարոն Մանուկյանը Գյումրու մասին խոսելիս նշեց, որ Հայաստանը տեխնիկապես դեռ շատ է զիջում համաշխարհային սթրիթ արթին: Եվ ոչ միայն գաղափարապես, տեխնիկապես այլ նաև սովորույթով: Բերեց հետևյալ օրինակը, որ եթե նկարչին տաս միայն յուղաներկ, ապա միայն կարող է գեղանկար ստեղծել: Բէնքսին շատ լավ արվեստագետ է , ավելի շատ գաղափարականի կողմանկից է, քան թե կատարողականության: Բայց, եթե տեխնիկապես նայենք Ջիեր, Օբբեյ իրանց մոտ արդեն տեղնիկական է լավ, քան գաղափարը: Կատարողականության առումով էլ են Օբբեյն ու Ջիերն ավելի կատարյալ:
Այն հարցին ,թե սթրիթ արթը արդյոք արվեստի ապօրինի ձև է Տարոն Մանուկյանը չհամաձայնեց և ասաց, որ ամբողջ աշխարհում սթրիթ արթը ֆինանսավորվում է իշխանության կողմից, հետևաբար ապօրինին տեղին չէ օգտագործել, քանի որ նույն Բէնքսին, լուրջ արվեստագետ է և բավականի լուրջ թիմ ունի: Եվ որևէ գործ ստեղծելուց առաջ բավականին երկար ժամանակ էսքիզներ են անում և այլն: Ըստ նկարչի Հայաստանը դեր շատ աշխատելու տեղ ունի սթրիթ արթի պարագայում: Ցավով նշեց ,որ
Հայաստանում սթրիթ արթը ինքնաֆինանսավորվող է և բազմիցս դիմել են քաղաքապետարան ֆինանսավորվելու համար, սակայն մերժում են ստացել տարբեր պատճառներով: Սակայն նկարիչներին ոչինչ չի կանգնեցրել: Ինքնուրույն են լուծել բոլոր խնդիրները: Մեջբերում է Տ.Մանուկյանը.
<< Եթե արնրադառնանք հենց մեր քաղաքին, երբ դիմեցինք քաղաքապետարանին, ընդամենը 50.000 դրամի մասին էր խոսքը, անհրաժեշտ էր միայն ավտովերելակ, գումարը ունեինք: Գումարը չտալու համար տարբեր հարցեր առաջ քաշվեցին, պարադոքսալ խոսակցություններ:Իբրև թե կինը մերկ էր, հասարակությանը ի՞նչ պատասխան պիտի տանք: Գիտեք, այստեղ խնդիրը այդ գործը չէր: Չեմ կարծում ուրիշի դեպքում կտրամադրեին գումարն էլ ,վերելակն էլ: Ոչ էլ հարցն այն է, որ մենք կգովենք մեզ ,այլ շատ բան կտեսնինք ու կհասկնանք արվեստից: Բայց մենք հետ չկանգնացինք>>:
Շնորհիվ երիտասարդ արվեստագետների, Գյումրի քաղաքի խամրած և խունացած պատերը վերակենդանացան
են և և լեզու առան: Պատերը, որոնք կարծես անշունչ և անզգա էին,
պատմություններ են սկսկել պատմել մեզ համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերից ինչպիսիք են ՝ Դալին, Կլիմտը ,Պիկասոն և այլք:
Չնայած անընդհատ չդադարող քննադատություններին և արգելքներին երիտասարդ
արվեստագետները շարունակում են Գյումրին վերածել ցուցասրահի բաց երկնքի տակ: