Փետրվարի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինը հարց: Դրանք էին՝

  1. 1) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում,
  2. 2) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն,
  3. 3) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն,
  4. 4) «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2018 թվականի գործունեության ՀԳՊԱ ռեկտորի հաշվետվության լսում և գնահատում
    (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան),
  5. 5) «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վարչական կառուցվածքի քննարկում և հաստատում,
  6. 6) 2019 ֆինանսական տարվա ՀԳՊԱ եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան),
  7. 7) ՀԳՊԱ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան),
  8. 8) «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրիի մասնաճյուղի կանոնադրության քննարկում և հաստատում,
  9. 9) «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգի քննարկում և հաստատում:
Ըստ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ ՀԳՊԱ-ի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը:
Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո (բացառությամբ հինգերորդ, ութերորդ և իներորդ կետերի, այդ հարցերի հաստատումը կկազմակերպվի էլեկտրոնային տարբերակով) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի թեկնածությունը: Վերջինս միաձայն ընտրվեց ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այնուհետև հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրվեց ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը: Նա ևս ընտրվեց միաձայն:
Օրակարգային չորրորդ հարցի շրջանակում ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, որը հոգաբարձուների խորհրդի միաձայն հավանությանն արժանացավ: Նիստի ընթացքում հաստատվեցին նաև 2019 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը և ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրությունը:
ՀԳՊԱ հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյան





ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միաձայն ընտրվեց ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ 

ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Արզումանյանը միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար