ՀԳՊԱ ԳՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված ցուցադրությունների շրջանակում բացվեց Սարգիս Հովհաննիսյանի /Sargis Hovhannisyan/ անհատական ցուցահանդեսը:
Արվեստի և իրականության միջև կապը պատմության մեջ մշտապես մենատարածված քննարկվող թեմաներից է եղել։ Բանն այն է, որ արվեստի գործը կարծես թե ունի ինչ-որ չափով պատրանքային կերպար, սակայն այնկարող է սերտաճել մարդու կենսաձևի մեջ և դառնալ ընդհուպ օնթոլոգիայի հիմք: Արվեստը իրականության ուղղակի պատճենահանումը չէ, բայց ներգրավվելով արվեստագետի երևակայությունը՝ նպաստում է ժամանակակից մտածողության տեսլական ձևավորելուն։ Երևակայության շնորհիվ՝ ներկայիս առևտրայնացված իրականության մեջ արվեստագետ - հետազոտող - հասարակություն կապի նոր ընկալումները հնարավորություն են ընձեռում արվեստային տարբեր լեզվամտածողությունների միջոցով առերեսվելու արվեստի և սոց - քաղաքականացված ժամանակակից աշխարհի հետ: Արվեստի միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի երկխոսություն արվեստ – դիտորդի միջև, որ դիտորդը կարող է վերածվել ունկնդրի և ԼՍԵԼ Տեսածը։
Սարգիս Հովհաննիսյան