Մարտի 10-ին Գյումրու <<Գալլերի 25>> ցուցասրահում բացվեց ՀԳՊԱ ԳՄ ուսանողուհի Աննա Չերնամորյանի անհատական ցուցահանդեսը:
Սերը ծնում է երազանքներ, որոնք իրական են դարձնում նույնիսկ ամենա-անհավատալի իղձերը, որոնցով լեցուն է մեր սիրտը:
Երազել պետք է միշտ, ամենուր ու ամեն տեղ: Եթե օրերից մի օր քեզ թվա, թե չես հասնում երազանքիդ, թևաթափ չլինես, այլ շարունակիր էլ ավելի եռանդով երազել:
Ու հիշի՛ր, երազանքները փոքրիկ սերեր են, որոնք օգնում են ապրել գորշ ու միապաղաղ կյանքը ավելի գեղեցիկ։
Այն, ինչ մենք ի զորու ենք մտածել, նաև կարող ենք իրականացնել:
Երազները չեն մեռնում, դրանք կան ու կմնան, եթե կա սեր ու հավատ քո սրտում: Լա'յն բացեք ձեր սիրտը երազներին ընդառաջ: Սիրո ֆենոմենը տալու մեջ է և ոչ թե վերցնելու. սեր տվեք առանց ակնկալիքների: Ժպտացե'ք ամեն քայլափոխի ու շաղախե'ք սեր, երազներ, բարություն: Արտահայտե'ք այդ բոլորը արվեստի ու արհեստի միջոցով: Նկարեք, ստեղծագործեք, ապրեք ու կտեսնեք, որ մի օր կհայտնվի այն միակը, ով անմնացորդ կնվիրի իր սերը ձեզ: Սիրե'ք և սիրվե'ք և մի' մոռացեք երազել:
Աննա Չերնամորյան
Երազողը
Արդեն իսկ անարդար է այն, որ աշխարհում չկա մի տեղ, որտեղից կարող ես իրացնել բոլոր կանոնները մերժելու իրավունքդ և երազել։ Միշտ ապրում ես թվացյալ զգացողությամբ, որ ամբողջ տարածությունը կամ դրա մի մասը, որը զբաղեցված չէ, պատկանում է քեզ։ Հեշտությամբ ընդունում ես նաև մեկ ուրիշի ներկայությունը, եթե նա քեզանից առաջ է հայտնվել այնտեղ, և գրեթե չես կարողանում հաղթահարել անհարմարությունը, երբ մեկ ուրիշը հայտնվում է քեզանից հետո, ու ոչ այնքան խանդն է ստիպում չհանդուրժել, որքան գիտակցումը սկզբնական զգացողության թվացյալ լինելու՝ ճշմարտության հետ առերեսումը. չես ներդաշնակել ամբողջ տարածությանը՝ այն քեզ չի պատկանում։ Վերջապես ինքդ քեզ սովորեցրու բացի պատասխաններից' ունենալ հարցեր։ Արդարաբանությունն այստեղ կարևոր է։ Երբեմն ճիշտն ասելու համար համարձակություն է պահանջվում։ Ավելին, նրա հետ ապրելու համար։ Վախկոտներին ձեռք չեն տալիս, նրանց միայն օգտագործում են, ու եթե արդեն ասել ես ճիշտը, պատրաստվիր քո դեմ պատերազմին՝ անողոք երբևէ տեսած- լսածից, իսկ միակ զինակիցդ սերն է ու մեկը նախատեսված քեզ համար, որին կարող ես անմնացորդ վստահել, հաղթել կամ երբեք չպարտվել։ Սիրո ցինիզմը կայանում է նրանում, ինչը ենթադրում է պայմանականությունը, ինքնախոշտանգվելու տենչանքը և, իսկապես, անարդար է։ Այսպես է մտածում սիրողը, ով զրկված է փողադարձ սիրո հաճույքից, որը բավարարումն էր ցանկության։ Երբ այս բոլոր պատասխաններից հետո հարց կհնչի' ինչ է սերը, հազիվ լսելի ձայնով, բայց, բարեկա'մս, արդեն իրականությամբ առերեսված, կասես' Ես եմ սերը, այն մեծը մարմնում, որը իրական է, որը փառասիրությամբ չի նեխել` ճանաչվել է, բարձրացել, այնտեղից ժպտացել և գրողի ծոցը ուղարկել փոխադարձության զգացումը, որը երազելով ստանում, իսկ իրականության մեջ կորցնում ենք․․․
Տեքստ՝ Մերի Մաթոսյան
Berlin ART Hotel
Gallery 25
Анна Чернаморян