Հարգելի ուսանողներ, խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը Ուսումնական մաս ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։

Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին․

Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։

Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով)։

Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է հավելված 1-ում։