Այսօր ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց //Շորժա 2021// ՝ ամառային պլեների՝ այս անգամ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներն այլ ձև և բնույթ ունեին՝ ի տարբերություն գեղանկարչական աշխատանքների։ Թուղթ և ջրաներկ՝ ավելի թեթև, շնչող. կապուտակ Սևանն օգնել ու ոգեշնչել էր ուսանողներին՝ ստանալու այն, ինչ հնարավոր չէր ստանալ արվեստանոցային պայմաններում։ Ի դեպ, նույնը շեշտեց նաև Գրաֆիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Մանուկյանը, ով իր գոհունակությունը հայտնեց՝ գնահատելով ուսանողների և պլեների ղեկավար Արտյոմ Սարգսյանի աշխատանքը։ Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը։