2016-2017 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» (անգլերեն, կամ ֆրանսերեն, կամ գերմաներեն) և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից: Մասնակցության համար դիմել ԵԳՊԱ գիտքարտուղար Ա. Օհանյանին, մինչև ս/թ փետրվարի 4-ը ներառյալ ( ք.Երևան ,Իսահակյան 36, 4-րդ հարկ):
1/30/2016
HGPAGM
Գիրք ստանալը միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, ցանկացած իրավիճակում, սակայն երբ այն ստանում ես որպես պարգևատրում հաճույքն ու ոգևորությունը դառնում է կրկնապատիկ: Այսօր՝ (Дом Русской книги)>> <<Ռուսական գրքերի տուն>> կազմակերպությունը` Արմինե Հայրապետյանի և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հումանիտար առարկաների ամբիոնը՝ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին մի իրադարձություն, որը, թերևս, ինքնատիպ էր իր բնույթով՝ ռեֆերատների մրցույթ/ցուցադրություն: Սկզբնապես հակասական թվացող իրավիճակ, ռեֆերատ որն ինքնին ենթադրում է տեքստային, ձևաչափային և գիտակարգային մի բան, և ցուցադրություն, որն ավելի շուտ բնորոշ է ստեղծագործական երևույթին: Ռեֆերատներն իրականում ստեղծվել էին 2014-2015 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում (Արաքս Մարգարյանի հանձնարարությամբ և ղեկավարմամբ) գրաֆիկա և գեղանկար բաժինների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների կողմից: Ու քանի որ ռեֆերատների հեղինակները արվեստագետներ էին, արդեն ենթադրում էր ստեղծագործական մոտեցում: Եվ իրոք, ուսանողները դասաժամերի ընթացքում իրենց հետաքրքրող բազմազան և ընդգրկուն թեմաները (Եգիպտոսի, Հին Հունաստանի արվեստներ, Վերածնունդ, նախնադարյան արվեստ, հայ մանրանկարչություն և այլն) ներկայացրել էին միանգամայն տարբեր, յուրովի, ինքնատիպ և ամենակարևորն է արվեստային մոտեցմամբ: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է դիտել արդեն որպես լիարժեք արվեստի գործ, գրաֆիկական արվեստի, գրքարվեստի համատեքստում: Նախաձեռնությունն արդեն կարևոր էր նրանով, որ առաջին հերթին կոտրվեց ռեֆերատների հանդեպ եղած չոր, զուտ գիտական, ինչ-որ տեղ անհրապույր <<պարտադրանք>> լինելու գաղափարը: Իսկ արդեն ցուցադրվելով հանրային, գրքային միջավայրում ռեֆերատները դուրս եկան դասապրոցեսի շրջանակներից: Մյուս կողմից էլ` մասնակից-ուսանողների համար ստեղծվեց մրցակցային իրավիճակ, քանի որ լավագույն երեք աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին հատկապես արվեստագետի համար ցանկալի մրցանակներով՝ գրքերով (առաջին մրցանակին արժանացավ Գոհար Սաֆարյանը/ գրաֆիկայի բաժին, 4-րդ կուրս/, երկրորդ տեղ՝ Զեմֆիրա Հակոբյանը /գեղանկարի բաժին, 3-րդ կուրս/ և երրորդ մրցանակ՝Մարո Սահակյան /գրաֆիկա, 3-րդ կուրս/:
հեղինակ, արվեստաբան` Գայանե Պապիկյան
նկ.Ա.Հովհաննիսյան
1/28/2016
HGPAGM
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի արվեստաբանության ամբիոնը և <<Ռուսական գրքի տուն (Дом Русской книги)>> կազմակերպությունը հրավիրում են մասնակցելու 2014-2015 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում ստեղծված ուսանողական ռեֆերատների մրցույթին, որի ընթացքում ներկայացվելու ու պարգևատրվելու են լավագույն ռեֆերատները: Նախապատվությունը տրվելու է ստեղծագործական ու գեղագիտական առավել հետաքրքիր լուծումներով աշխատանքներին:Կազմակերպիչ ՝
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղ

Հովանավոր, աջակից ՝
<<Ռուսական գրքի տուն (Дом Русскoй книги)>>
1/22/2016
HGPAGM
2015 թվականին Գյումրիի քաղաքապետարանի կողմից հայտարարած <<Գյումրին 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք>> ծրագրի խորհրդանիշի ստեղծման մրցույթին հաղթել է` ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի դասախոս Սարգիս Հովհաննիսյանը:
ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի դասախոս
Սարգիս Հովհաննիսյան
Սարգիս Հովհաննիսյան
11/20/2015
HGPAGM
ԵԳՊԱ Գյումրու
մասնաճյուղի բլոգը ստեղծվեց մայիսին և շրջանառվեց արդեն օգոստոսի կեսերից: Մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի հետ երկար խորհրդակցելուց հետո ,հանձն առանք մի պատասխանատու գործի` փորձելով աշխատել ամենայն լրջությամբ, հաշվի առնելով ամեն մի մանրուք: Ճիշտ է կան բացթողումներ,որոնք հետագայում կշտկվեն անպայման: Բլոգի ստեղծման ամբողջ ընթացքում մեզ օգնեց մեր հայրենակից , Ֆրանսիայում բնակվող Սաքո Միրզախանյանը, ով անտրտունջ ստեղծում էր բլոգը և փորձում էր կարճ ժամանակահատվածում կատարել մեր կողմից ցանկացած առաջարկ : 2-ից 3 ամսվա ընթացքում ունեցանք արդեն Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի՝ ԵԳՊԱ Գյումրի
բլոգը:
Մասնաճյուղի տնօրեն ` պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը բլոգի ադմինիստրացիոն կազմին ընձեռնեց նյութերի տեղադրման և տարածման ազատ, անկաշկանդ աշխատելու հնարավորություն, և դա ունեցավ իր արդյունքը. կարճ ժամանակահատվածում ունեցանք հսկայական լսարան: Մենք
վիրտուալ այցելուներ ենք ունեցել հարևան Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից, Կորիայի Հանրապետությունից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից և այլ երկրներից, որոնց հետաքրքրել են մասնաճյուղի ուսանողների ցուցահանդեսներն ամրագրող լուսանկարները , արվեստաբանների կողմից գրված նյութերը, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի միջացառումներն ու անձնակազմի ակտիվ աշխատանքը: Բլոգի հիման վրա ստեղծվեց (G+) գուգլ պլյուս սոցցանցի համանուն հաշիվը, որտեղ սկսեցինք տեղադրել մասնաճյուղի ուսանողների ընթացիք աշխատանքները ,որտեղ արդեն ունենք ավելի մեծ արդյունք՝ 24 բաժանորդ և 70.230 այցելու:
Մի խոսքով մեր թիմային աշխատանքը
ստացվեց ` ուսխորհրդի, մասնաճյուղի տնօրինության և անձնակազմի համախմբված աշխատանքի շնորհիվ: Ցանկանում ենք պահպանել և ակտիվացնել այդ թիմային աշխատանքը` ընդլայնելով համագործակցության սահմանները, որպեսզի կարողանանք ունենալ այդ
վիրտուալ դաշտում հաջողություններ , որոնք ակնկալելու են անսպասելի
դրական արդյունքներ:
Հարգանքներով՝ ԵԳՊԱ Գյումրիի բլոգ.





