Ֆրանսիացի արվեստաբան Յորլանդ Քրոյին, ով դասավանդում է Լոնդոնի համալսարանում, գրեթե չէին ճանաչում Գյումրիում մինչև նրա այցելությունը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ: Հոկտեմբերի
7-ին մասնաճյուղի Վիեննայի ակումբում, արվեստաբանը ներկայացրեց իր ուսումնասիրությունը`«Հայ վարպետները և Կուտինայի 18-րդ դարի հախճապակին» թեմայով: Քրոյն իր նախաձեռնությամբ ուսումասիրել է և գտել Քութահիայի /արևմտահայերեն`Կուտինա/ հայկական հախճապակու առնչությունները Թուրքիայի` Իզմիր, Պարսկաստանի`Սպահան, Ջուլֆա, Հնդկաստանի`Մադրաս քաղաքների17-18 րդ դարում արտադրված հախճապակիների հետ:
Քութահիան, որը ինչպես գիտենք, Կոմիտասի ծննդավայրն է, հայտնի է
խեցեգործությամբ, հախճապակե կերտվածքների արտադությամբ: Քաղաքի 34 արհեստագործական թաղամասերի զգալի մասում աշխատել են հայեր և հույներ: Կուտինայի խեցեգործության մեջ առաջնահերթ էր դեկորատիվ սալիկների պատրաստումը, որոնք կիրառվել են հայկական և հունական եկեղեցիների, օսմանյան մզկիթների հարդարանքի համար: Դրանք ներկայացնում են կապույտ ու սպիտակ գունաշարով երկրաչափականզարդանախշեր: Կենցաղային իրերը դուրս են հանվել համաշխարհային շուկա. սափորները, ամանները, պնակները, փոքրաչափ բաժակները աչքի ենընկել նրբագեղ ուրվագծերով: Առևտրական կապերի ընդլայնմամբ՝ առարկաները տեղափոխվել և տարածվել են այլքաղաքներում`Իզմիր, Սպահան, Մադրաս և վերջապես հասել Եվրոպա:
Արվեստաբանը դասախոսության ընթացքում հանգամանորեն ներկայացրեց Քութահիայի հայ վարպետների կողմից ստեղծված առարկաների ձևաոճային առանձնահատկությունները, դրանց տարածման աշխարհագրական տիրույթը, թե ինչպես են հայկայան վարպետների կողմից պատրաստված հախճապակին ու խեցեղենը միախառնվելով Ստամբուլի արտադրանքի հետ, տարածում գտել նախ՝Թուրքիայում, ապա և հասել հեռավոր երկրներ: Անձամբ ուսումանսիրելով ներկայացված իրերն ու արտեֆակտները` Քրոյը համեմատություններ և զուգահեռներ անցկացրեց ՝ Չինաստանի, Հնդկաստանի հախճապակե իրերի հետ:
Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց, այն, որ իրենց ոճային ու գունային
առանձնահատկությամբ և թե զարդանախշերով, կատարման վարպետությամբ Քութահիայում պատրաստված բաժակները, խնկամանները, ափսեները և այլ առարկաներ եզակի են իրենց ձևի մեջ և համարվում են բնօրինակներ, իսկ մյուս նշված քաղաքների հախճապակին զուտ Քութահիայի կրկնօրինակներն են: Դրանք ճիշտ է, ունեն որոշակի ակնհայտ տարբերություններ, սակայն այնուամենային,արվեստաբանի եզրահանգումը մեկն էր և հստակ՝ որ թե չինական, թե հնդկականև թե թուրքական հախճապակե իրերի հիմքը հայկական է, ուգալիս է Կուտինայի հայկական վարպետների մտահղացումներից:
նյութի հեղինակ՝ արվեստաբան Գայանե Պապիկյան