Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Փանոս Թերլեմեզյանի <<Կյանքիս հուշերը>>
հուշագրության շնորհանդեսը,որի հեղինակն է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը: Շնորհանդեսի շրջանակներում ցուցադրվեցին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին նվիրված  Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության ամբիոնի ամառային պլեներային աշախատանքները' կենդանի հնչողությամբ դասական, ժողովրդական գործիքավորմամբ երաժշտության զուգակցմամբ։ Գրքի լուսընծայման առթիվ ողջյունի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի ղեկավար ,  պրոֆեսոր  Գարիկ  Մանուկյանը:     Միջոցառմանը  ներկա էր նաև Շիրակիմարզպետ Արթուր Խաչատրյանը, ով շնորհավորելուց բացի հորդորեց երիտասարդներին կարդալ գիրքը, որպեսզի տաղանդավոր գեղանկարիչ,արկածախնդիր ,հայրենասեր Փանոս Թերլեմեզյանի նման նրանք էլ  առաջնորդվեն կյանքում ազնիվ արարքներ իրականացնելով և գեղեցիկի նկատմամբ մեծ սիրով։ Առանձին խոսքով ելույթ ունեցավ նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի "Արվեստի պատմության և տեսության" ամբիոնի վարիչ, դոցենտ Արաքսյա Մարգարյանը: 
    Գրքի շնորհանդեսին զուգահեռ 'Գյումրու "Ռամկավար ազատական կուսակցության" գրասենկայում բացվեց Փանոս Թերլեմեզյանի անունը կրող երիտասարդական ակումբը։

Տեսանյութը պատկանում է Շանթ ՀՌԸ-ին




Ցայգ ՀԸ-ի անրադարձը






































Նկարները Ա.Հովհաննիսյանին