2017 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում
տեղի ունեցավ պլեներային աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի  գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այս ցուցահանդեսը համարվում է մեկնարկային: Ցուցահանդեսը կրում էր <<Բնության մեջ՝ բնության հետ>> խորագիրը: 
Այստեղ ոչ միայն ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն էին, այլև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա պրակտիկաների կարևորությունը՝ նկարիչ ուսանողների նկարելու ձիրքը կատարելագործելու և նրանց ինքնարտահայտման դրսևորումները զարգացնելու արդյունքում նկարելու պրոցեսը ստեղծագործականի վերածելու համար: Բնության մեջ գտնվելով՝ ապագա նկարիչները փորձել են լինել բնության ՀԵՏ, զգալ, հասկանալ բնության անկեղծությունը և իրենց ներաշխարհը փորձել ճիշտ կառուցել:
    Այսպիսով, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա պրակտիկաները նպաստելու են արվեստի հետ երկխոսության ձևավորմանը և 21-րդ դարում շատ կարևոր, բայց անհետացող բարոյական արժեքների պահպանմանն ու զարգացմանը:




Աշխատանքները ամբողջությամբ կարող եք տեսնել սեղմելով այստեղ