Մայսիս 19-ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում կայացավ<<ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ>>  խորագիրը կրող ցուցահանդեսը:

21-րդ դարի գյումրեցիներ Ռաֆայելն ու Ավետիքը ՙերկխոսում՚ են
17-րդ դարում ապրած հոլանդացի Ռեմբրանդի ու Սնեյդերսի հետ:
Ռաֆայելի հետաքրքրությունների տիրույթում՝ բնությունն է ու մարդը: Նա հետևում է հանճարեղ հոլանդացուն, որպեսզի գտնի իր ուղին արվեստում. ուղի, որը կոչված է բացահայտելու ՙմարդ՚ առեղծվածը:
Ավետիքը պատկերում է առարկայական աշխարհը: Նա երկխոսություն է ծավալում իրերի ու մարդկանց միջև, բացահայտում նյութական աշխարհի թաքնված հմայքը, ինչը արել է և Սնեյդերսը:
Ռաֆայելի ու Ավետիքի երկխոսությունը՝ փորձ է անցյալի գեղարվեստական արտահայտչաձևերով ներկայացնել ժամանակակից իրականությունը:









ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԵՍՏԵԼ ԵՎ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՇԻՐԱԿ ՀՌԸ-ին






































նկարները՝ Աշիկ Հովհաննիսյանի