Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության հիշարժան օրերից մեկն է: Պատմականորեն հաղթական դարձած այդ օրվա հետ են
կապվում հայ ազգի միասնականության, նրա հոգու զորավոր ուժի եւ հայրենասիրության միայն հային բնորոշ դրսեւորումները: Ճակատագրի քմահաճույքով մշտապես լինելով թշնամիների ու հակառակորդների մեծագույն թիրախը՝ մշտապես էլ գենետիկ հիշողությամբ հայ ազգն ապրել է. չէ՞ որ նրան տրված է խաղաղ ապրելու եւ արարելու համար անդադար պայքար մղել եւ այդ պայքարը պսակել բազմաթիվ պանծալի հերոսացումների լուսե հաղթանակներով:
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Եվ թող հար խաղաղ ու անսասան մնան սահմանները հայոց, իսկ հաղթանակները, հավաքականությունը, սիրո անմնացորդ դրսեւորումները հայ հողի, հայրենիքի հանդեպ թող արտացոլվեն միայն խաղաղ երկնքի ներքո:
Շնորհավորանքներով՝
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյան