Դիմորդների փաստաթղթերը և մասնագիտությունների հայտագրման համար դիմում-հայտերը ընդունվում են ս/թ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն /վերջին օրը մինչև ժամը
18:00/ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր օր ժամը 9:30-ից մինչև 16:00-ն: Ոչ աշխատանքային են համարվում ս/թ մայիսի 7, 9, 14, 21-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում hետևյալ դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ևընդունելության դիմում հայտերը բուհեր ներկայացնել, եթե նրանք - երկքաղաքացի կամ օտարերկրացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունըտվյալ տարում են ավարտում, - Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և օտարերկրյա ուսումնական հաստատությունըտվյալ տարում են ավարտում, - զորացրվում են այս տարվա գարնանային զորակոչին, - նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտ են: ԵԳՊԱ-ի ընդունելության հանձնաժողով;

Ք.Գյումրի
Անկախության հր. 1, 3-րդ հարկ 411 աշխատասնյակ .
FB. https://www.facebook.com/GyumruGexarvestiAkademia/
էլ.փոստ. egpa1@mail.ru