1940-ական թվականների սկզբին հայ արվեստագետների շրջանում սկսել էր քննարկվել Երեւանում գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատության
ստեղծման գաղափարը: Արա Սարգսյանը եւ Մարտիրոս Սարյանը նամակներում հաճախ են շոշափում այդ նվիրական հարցը եւ դրա իրականացման ուղիները: Արա Սարգսյանը հասարակական ակտիվ գործունեության ու կազմակերպչական ունակությունների շնորհիվ մեծ հեղինակություն էր վայելում: Ուստի նա էլ ձեռնամուխ եղավ այդ գործին, որ դյուրին բան չէր: Հայրենական պատերազմի ավարտին երկրում կային բազմաթիվ հրատապ խնդիրներ, հարկավոր էր արմատական հիմնավորում գտնել, համոզել Երեւանի ու Մոսկվայի համապատասխան կառույցներին, որ Հայաստանում կերպարվեստի ինստիտուտ ունենալն իրոք անհրաժեշտություն է։ Ղեկավար մարմինների հետ բանակցություններ վարելու եւ թույլտվություն ստանալու համար Սարգսյանն ու Սարյանը քանիցս մեկնում են Մոսկվա, իսկ վերջին անգամ՝ նաեւ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության միջնորդությունը ստանալու առիթով։ Բարեբախտաբար, արվեստի բուհի նախադեպն արդեն կար. մեկ տարի առաջ թատերական ստուդիայի հիման վրա ստեղծվել էր Թատերական ինստիտուտը։
Վերջապես, 1944 թ. գարնանը ստացվում է ԽՍՀՄ Ժողկոմխորհին կից բարձրագույն դպրոցների համամիութենական կոմիտեի (BKBШ) համաձայնությունը` Գեղարվեստի ինստիտուտ բացելու մասին, որն այնուհետեւ հաստատվում է Հայաստանի կենտկոմի եւ ժողկոմիտեի կողմից, իսկ հրամանը (թիվ 335) տրվում է 1945 թվականի հունիսի 29-ին։