ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
0010, ºñ¨³Ý, ¶É˳íáñ åáÕáï³, ϳé³í³ñ³Ï³Ý ïáõÝ 3, лé./Тел./Tel.: 52 66 02, ý³ùë/факс/fax (374 10) 52 73 43,
0010, Ереâан, Главный проспект, Дом
правительства 3, 0010, Main Avenue ,
Government House 3, Yerevan ,
E-mail: minister@edu.am, www.edu.am
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻՆ
Հարգելի ռեկտոր
Կից ներկայացնում եմ 2015 թվականի օգոստոսի 26-ի ՀՀ կրթության և գիտության
նախարարի թիվ 747-Ա/Ք հրամանը` «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվում է ընտանիքների անապահովության սահմանային միավոր, համաձայն որի 2015 թվականի ընտանիքների անապահովության սահմանային միավորի
մեծությունը` 30.00 միավոր է /հիմք` ՀՀ
կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «2015 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը սահմանելու մասին» թիվ 19-Ն որոշում/:
Տեղեկացնեմ նաև, որ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
Բակալավրի
կրթական ծրագիր`
ա)
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող և 75% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 50% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
բ)
35.01-40.00 անապահովության միավոր ունեցող և 75% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 60% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
գ) 40.01-45.00 անապահովության միավոր ունեցող և 75% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 70% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
դ) 45.01- 50.00 անապահովության միավոր ունեցող և 75% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 80% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
ե) 50.01 և ավել անապահովության միավոր ունեցող և 75% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 100% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Մագիստրոսի
կրթական ծրագիր`
ա)
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող և 80% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 50% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
բ)
35.01-40.00 անապահովության միավոր ունեցող և 80% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 60% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
գ) 40.01-45.00 անապահովության միավոր ունեցող և 80% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 70% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
դ) 45.01- 50.00 անապահովության միավոր ունեցող և 80% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 80% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում,
ե) 50.01 և ավել անապահովության միավոր ունեցող և 80% միջին որակական գնահատականի շեմը հաղթահարած ուսանողներին` 100% պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Առաջարկում եմ նաև, առանձին
ցանկով ներկայացնել առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված ուսանողների ցանկը
(համաձայն՝ հավելված 1-ի)՝ հաշվի առնելով վերջիններիս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունենալը):
Միաժամանակ առաջարկում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն առանձին ցանկով ներկայացնել նաև
բակալավրի կրթական աստիճանում մինչև 75% միջին որակական գնահատականի շեմ և մագիստրոսի կրթական աստիճանում մինչև 80% միջին որակական գնահատականի շեմ ունեցող ուսանողների ցանկը (համաձայն՝ հավելված 2-ի)՝ հաշվի առնելով
վերջիններիս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունենալը):
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ տվյալներն անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել նաև հետևյալ էլ. հասցեով h.azgaldyan@gmail.com և կից ներկայացված տարբերակներով՝ ըստ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի:
Հարգանքով՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ