Սույն թվականի սեպտեմբերի 24- ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ էին այցելել Կաթոլիկե եկեղեցու Տիրամայր Հայաստան Տաշիր կենտրոնի ներկայացուցիչներ
՝ Հայր Ներսես Վարդապետ Գալստյանը , Հայր Անտոն Վարդապետ Գրիգորյանը, քույր Ալիսան, քույր Հագինդան : Նրանք Գյումրիում մասնակցելու էին  Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին: ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում նրանք հնարավորություն ունեցան վայելելու  բուհում ընթացող <<Ամառային պլեներ>> խորագիրը կրող ցուցահանդեսի աշխատանքները, որոնց մեծամասնությունը ստեղծվել էին հենց իրենց մոտ ` Տաշիր կենտրոնում: Այցելությունը Տաշիր կենտրոն ` Պլեների շրջանակներում, հանդիսացել է ոգեշնչման նոր աղբյուր ուսանողների համար: Ոգեշնչվել բնությունից, խոսել նրա հետ և ի վերջո ստեղծել գեղեցիկ աշխատանքներ` դա այն, է ինչ պետք  է երիտասարդ ստեղծագործողի համար: Տեսնել պատկերված քո բնակավայրը ուրիշ քաղաքում, դա այնպիսի հաճելի զգացողություն է, որը կարողացել են ուսանողները տալ Տաշիրից ժամանած հյուրերին: Տիրամայր Հայաստան Տաշիր կենտրոնի և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը , ի դեմս պրոֆեսոր Համաբարձում Ղուկասյանի, մտքեր փոխանակեցին հետագա կապի ամրապնդման և աշխատանքների համար, որն էլ ավելի ոգևորեց ուսանողներին:Տիրամայր Հայաստան Տաշիր կենտրոնի ներկայացուցիչների կողմից եղավ նաև հրավեր ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրինությանն ու ուսանողությանը` մասնակցել Տաշիր քաղաքի տոն տոնակատարությանը: 

հեղինակ՝ ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստի պատմության և տեսության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գեղամ Ալեքսանյան.