• ԴԻՄՈՒՄ
  • ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • 3×4 ՉԱՓԻ 4 ԼՈՒՍԱՆԿԱՐ
  • ԱՆՁՆԱԳՐԻ  ՊԱՏՃԵՆ
  • ԴԻՊԼՈՄԻ     ՊԱՏՃԵՆ
  • ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՊԱՏՃԵՆ
  • ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԿԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ   (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
  • ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ 1 000 ՀՀ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
  • ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԶԻՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՊԱՏՃԵՆ

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ    ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ   ՈՒՍ. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺԻՆ (ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍ) ՝

  • 1-ԻՆ   ՓՈՒԼԻ   ՀԱՄԱՐ  (ԱՆՎՃԱՐ)  ՍՈՒՅՆ  ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ  21-ԻՑ (ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)   ՄԻՆՉԵՎ  ՀՈՒՆԻՍԻ  10-Ը   ՆԵՐԱՌՅԱԼ
  • 2-ՐԴ   ՓՈՒԼԻ  ՀԱՄԱՐ  (ՎՃԱՐՈՎԻ)  ՍՈՒՅՆ  ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  15-ԻՑ  ՄԻՆՉԵՎ  ՕԳՈՍՏՈՍԻ  25-Ը  ՆԵՐԱՌՅԱԼ
ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԸ 13:30-ԻՑ ՄԻՆՉԵՎ 15:30
Աղբյուրը` yafa.am
Ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար
2016-2017 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և
Ներկայացնում ենք ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի,  գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ավարտական դիպլոմային աշխատանքը, որը մեծ հավանության արժանացավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր` Արամ Իսաբեկյանի կողմից.

Օգտագործված են Adobe Illustrator, Adobe Photoshop և Camtasia Studio ծրագրերը:
Անիմացիան ճապոնական (չինական, կորեական) լեգենդի ինտերպրիտացիա է 9 պոչերով աղվեսի մասին: Մի գեղեցիկ օր կատարվում է նրա երազանքը և աղվեսը դառնում է հրաշագեղ մի աղջնակ: Նա սիրահարվում է մի տղայի: Տղան նույնպես սիրահարվում է աղջկա կերպարանքով աղվեսին, բայց տեսնելով նրա իրական կերպարը, վախից մերժում է նրա: Մերջված աղվեսը լաց է լինում և իր արցունքներց հորդառատ անձրև է տեղում: Անձրևը համոզում է տղային, որ պետք չէ վախենալ աղվեսից: Եվ նրանք ապրում են երկար ու երջանիկ:

"Կիթսունե" գիրք.

Գրքի ձևավորման համար օգտագործված են հին ճապոնական և չինական գրքերի նախատիպերը (ծալվածքներով):
Իլլյուստրացիայի համար օգտագործված են անիմացիայի կերպարները, կատարված Adobe Illustrator ծրագրով: 
Տեքստը գրել եմ անձամբ, օգտվելով օրիգինալ լեգենդներից:


հեղինակ, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանող` Ենգոյան Լիանա


   
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում, գրաֆիկայի լսարանում լուսանկարչության դասն էր: Ներս մտա այն պահին, երբ Գյումրեցի ռեժիսոր, լուսանկարիչ Արմեն-Տեր Մկրտչյանն ուսանողներին բացատրում էր ցիանոտիպը: Նրա ոգևորված խոսքերի մեջ առաջին անգամ լսեցի տարօրինակ թվացող այդ բառը՝ << ցիանոտիպիա>>: Անգլիացի բուսաբան Աննե Ատկինսը ցիանոտիպի միջոցով տպագրել է ջրիմուռների իր ողջ հավաքածուն և ստեղծել է առաջին բազմօրինակ տպագրական գիրքը: Շփոթմունքս կրկնապատկվեց, քանի որ լսարանում ոչ մի ջրիմուռ չնկատեցի, ուսանողներն ուղղակի փորձում էին երևակել իրենց լուսանկարները: Հետո՝ ամեն ինչ հասկանալի դարձավ, երբ պարզվեց, որ ցիանոտիպն իրականում լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է: Ցիանոտիպի մեթոդը հայտնաբերվել է աստղագետ, ֆիզիկոս Ջոն Գերշելի կողմից 1842 թվականին, անմիջապես դագերատիպի հայտնագործումից հետո: Սակայն Գերշելն այդ մեթոդն օգտագործում էր իր գծանկարներն արտապատկերելու համար: Հետագայում նա իր հայտնագործության մասին պատմում է Աննե Ատկինսին:

Լուսանկարչությունը՝ ինչպես արդեն բառն ինքնին հուշում է, կապված է լույսի հետ, նկար, որ ստացվում է լույսի անմիջական ազդեցության հետևանքով: Լույսն է լուսանկարչության <<գլխավոր հերոսը>>, որի ճիշտ կամ սխալ, քիչ կամ շատ ներհոսքի պատճառով ստացվում կամ էլ աղավաղվում է պատկերը: Տարիների ընթացում տեխնիկայի առաջընթացը , լուսանկարչական սարքերի կատարելագործումը, այժմ էլ թվային լուսանկարչությունը ինչ-որ տեղ հեշտացրեցին լուսանկարչի ՝ լույսի հետ <<պայքարելու>> այդ ընթացքը: Սակայն, ցիանոտիպն ինչպես և այլընտրանքային տպագրության մյուս տեսակները (Օիլ պրինտ, Ռեզինոտիպ, Ֆոտոտիպ և այլն ) իրականում բարդ գործընթաց է: Բարդ է և՛ լուսանկարման ընթացքը, և՛ երևակումը, քանի որ միանգամայն տարբեր է մեր գիտեցած արդեն ավանդական լուսանկարման կամ երևակման տեխնիկայից: Այլընտրանքային տպագրությունը ժամանակատար պրոցես է: Մի պատկեր ստանալը լուսանկարչից կարող է խլել մի քանի օր, անգամ մի քանի շաբաթ: Այսպես՝ ուսանողները գործի էին անցել, փորձում էին ցիանոտիպի տեսակը կիրառել արդեն գործնականում, և նրանց ինչ-որ բաներ սկսեց հաջողվել: Ակադեմիայի լաբորատորիայում մեկը մյուսի հետևից կապույտ երանգների մեջ հայտնվում էին տարբեր պատկերներ:
Մինչ այդ սակայն, ցիանոտիպը՝ որպես տպագրություն Գերշելի կենդանության ժամանակ այդպես էլ չընդունվեց: 1980թ-ին լուսանկարիչ, տեխնոլոգ Մայկ Վերը ստեղծում է ցիանոտիպի իր տարբերակը, որտեղ օգտագործվում է այլ քիմիանյութեր: Դրանից հետո այդ մեթոդը կիրառվում է գեղանկարչական նպատակներով և տարածվում է հատկապես լուսանկարչության մեջ: Տպագրության այլընտրանքային այս տարբերակը լայն տարածում էր գտել համաշխարհային արվեստում: Սակայն Հայաստանում եզակի լուսանկարիչներ են, ովքեր զբաղվել կամ ընդհանրապես զբաղվում են այլընտրանքային տպագրությամբ: Արմեն Տեր-Մկրտչյանը Գյումրեցի այն լուսանկարիչներից է ով զբաղվում է տպագրության այլընտրանքային տեսակով և իր փորձն ու ձեռքբերումները փոխանցել է նաև երիտասարդ արվեստագետներին:
Լաբորատորիայում՝ Տեր- Մկրտչյանի հետ արդեն մի քանի օրերի աշխատանքները շարունակվում էին: Միակ խոչընդոտը, որ կարող էր խանգարել տպագրման ցանկալի արդյունքի համար, դա համապատասխան որակյալ նյութերի բացակայությունն էր: Սակայն արդյունքները քիչ թե շատ գոհացուցիչ էին: Ընթացքում նրանց միացան նաև Երևանից ժամանած անհատ լուսանկարիչների խումբը:
Դասապրոցեսն արդեն վերածվել էր թիմային աշխատանքի, ստացված գործերը կարիք ունեին <<դուրս գալու>>, և ցուցադրված լինելու:
Այսպես՝ Գյումրիի Գալերի 25 սրահում տեղի ունեցավ <<Ցիանոտիպիա>>-ն: Այո՝ ցուցահանդեսի անունն արդեն տարօրինակ չէր հնչում, կատարման տեխնիկան հասկանալի էր: Պարզ, կապտավուն պատկերները, որոնք բառիս բուն իմաստով առաջացել էին աչքերիս դիմաց, պետք է, որ չթվային անծանոթ: Սակայն արդեն ցուցասրահում, էքսպոզիցիոնալ դասավորության մեջ տեսնելով լուսանկարները և զգալով դրանց առանձնահատուկ միստիկ աուրան՝ շփոթմունքն անզսպելի էր, իսկ մտքում շրջանառվում էր մի հարց՝ որը հետաքրքրում էր բոլոր ներկաներին ևս, վերջապես ինչ են դրանք, մի՞թե լուսանկարներ:
Ցիանոտիպի տպագրությամբ ստեղծված լուսանկարների այս ցուցադրությունն առաջինն է իր բնույթով Հայաստանի համատեքստում: Պատահական չէ, որ մեկնարկը տրվեց հատկապես Գյումրիում, և կարևորվեց նրանով, որ հենց Գյումրեցի ուսանողներն էին, ովքեր սովորեցին, և դարձան սկսնակ փորձարարներ մի շատ կարևոր և պատասխանատու գործում:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում <<Ցիանոտիպիա>>-ն էր: Ներս մտա այն պահին, երբ գրաֆիկայի ուսանողները Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ, ցուցասրահում, ցուցադրության ընթացքում, բայց արդեն որպես մասնակիցներ հենց իրենք էին հանդիսատեսին բացատրում ցիանոտիպի տպագրությունն ու լուսանկարների էությունը: Գալերի 25-ից հետո <<Ցիանոտիպիան>>-ն վերադարձավ և ցուցադրվեց նաև այնտեղ, որտեղ ստեղծվել ու հիմք էր դրվել:
Մասնակիցներ՝ Կարինե Խաչատրյան, Նուշ Պետրոսյան, Օֆելյա Միլիտոսյան, Ջուլիետտա Ավագյան,Կարեն Բարսեղյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան, Մանե Հովհաննիսյան, Միքայել Նաղդալյան
Կազմակերպիչներ՝ Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան:


Տեքստի հեղինակ՝ արվեստաբան Գայանե Պապիկյան

ի գիտություն

Դիմորդները ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի ներբուհական քննություններին, ինչպես նաև մաuնագիտությունների մրցույթին մաuնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՝
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՑ ՄԻՆՉԵՎ

1.      դիմում-հայտ

2. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ



ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈւՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

2016-2017 ՈւՍ. ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բլոգը ,որը գործում է 12.07.2015 թվականից, այսօր հատեց 10.000 -րդ հայցելության շեմը: Այս կարճ ժամանակահատվածում , բլոգը ունեցել է 66 նյութ, որոնք եղել են հոդվածի, հայտարարության , միջոցառումների ներկայացման տեսքով , նաև ակտիվ են եղել /ՑՈՑԱՍՐԱՀ/ և /ԳՐՔԵՐ/ բաժինները, որտեղ ընդհանուր առմամբ տեղադրվել են՝ 7 ցուցահանդեսի լուսանկարներ՝ ամբողջությամբ շարքով , և մինչև այսօր 31 PDF տարբերակով էլեկտրոնային գրքեր, որոնք ներկայացվում են մասնաճյուղի գրադարանի կողմից:
Նաև կան այցելող երկրների ցանկը: Հերթականությամբ և այցելության թվի քանակով ստորև ներկայացնում ենք ձեզ՝ 1. Հայաստան - 7655 այցելություն 2. Ֆրանսիա - 989 այցելություն 3. ԱՄՆ - 604 այցելություն 4. ՌԴ - 458 այցելություն 5. Ուկրանիա - 55 այցելություն 6. Հոլանդիա - 36 այցելություն 7. Գերմանիա - 25 այցելություն 8. Վրաստան - 14 այցելություն 9. Մեծ Բրիտանիա - 11 այցելություն 10. Իտալիա - 8 այցելություն 11. Ավստրիա - 4 այցելություն Չեխիա, Շվեցարիա, Թուրքիա , Ադրբեջան, Չինաստան , Ճապոնիա, Հնդկաստան, Իրան համեմատաբար այս երկրներից ավելի քիչ այցելություններ են եղել : Գրքեր բաժնում այցելություները եղել են՝ 254 անգամ, Ցուցասրահ բաժնում՝ 850 անգամ, Հիմնադրում բաժինը 108 , Կառուցվածք բաժինը ՝ 100 , Անձնակազմ բաժինը 194, Գործընկերներ բաժինը, որ սկսել է գործել արդեն 1 շաբաթ ունի 36 այցելություն. Հարգելի արվեստագետներ , հարգելի ուսանողներ՝ համագործակցելով ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի բլոգի հետ ձեզ կնձեռնվի ներկայանալ ավելի մեծ լսարանի. Հարգանքներով ԲԼՈԳԻ ադմինիստրացիա