
Բակալավրի կրթական ծրագրերի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետում.

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կարող եք գտնել վերոնշյալ կայքում:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ Գյումրու մասնաճյուղ
ՀՀ, ք. Գյումրի, Անկախության 1
հ/հ 11802101663900, ԱյԴի բանկ ՓԲԸ
ՀՎՀՀ 01505555

դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը;
մասնագիտությունը;
նպատակը դաշտում նշել ընդունելության քննությունների վճար։
Ներբուհական քննությունների վճարից ազատվում են․
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք;
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները;
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները;
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
