✅ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Ուսանողական խորհուրդը անցկացնում է բուհի ուսանողների և շրջանավարտների' ՀԳՊԱ ԳՄ-ի բակում քանդակի և քանդակային օբյեկտի՝ ինստալացիայի տեղադրման մրցույթ:
Մրցույթում հաղթող մասնակիցը կստանա անհրաժեշտ գումարի փոխհատուցում' արվեստային նախագիծը իրականացնելու համար:

➡️Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել իրականացվող նախագծի էսքիզային տարբերակները:
Էսքիզների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 10-ը:

Մանրամասների և հարցերի համար դիմել ՀԳՊԱ ԳՄ Ուսանողական խորհուրդ: