Փետրվարի 17-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց Մերի Մաթոսյանի և Վահագն Ղուկասյանի//Բեկում// խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության հիմքում բեկումն է, ուր միջավայրերի կտրուկ փոփոխումը, բերում է պատկերների ընկալման երևակայական ճեղքման, ինչպես լույսն է անցնում մի կետից մի այլ կետի, որպես իրերի հակադրման միակ հնարավոր համադրում։ Նման զուգախոհության առաջացման փաստն է, որ օժտում է լինել լարվածությունից դուրս, համեմատությունից դուրս, ուր ունիկալությունը որպես ավարտուն ամբողջացում է հանդես գալիս։ Ինչ հաճախականությամբ ես հեռարձակում դիտարկումը։ Ալիքների արագացումը ինքնին միջավայրերի, տարորոշում` բեկում։ Ճառագայթումը իրականության ներսից դուրս, ուր լռությունը համաձայնությունն է ներսից ներս։ Զանգվածը, որպես մասնիկների որակական բնութագիր թե խաբկանք լինելիության։ Անկշռելիությունը միակ հնարավոր` ցանկացած կետում արտահայտման։ Բեկում՝ այնտեղ, որտեղ ես։
Տեքստ՝ Մերի Մաթոսյան