ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից իրականացվող «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանքի շրջանակներում' հոկտեմբերի 27-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում զեկույցով հանդես եկան միջազգային փորձագետներ Ամիրա Սադիկ Ալին (Եգիպտոս) և Վերնոն Րապլեյը (Մեծ Բրիտանիա):

Դասընթաց-վարժանքի կազմակերպմանը մեծապես աջակցել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Փարիզի գրասենյակը: