Բակալավրի կրթական ծրագրերի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը


Բակալավրի կրթական ծրագրերի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը իրականացվելու է հետևյալ ժամկետներում.
1․ Ս/թ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն՝ մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկայի (առարկաների) առցանց հայտագրումն է։ 
2․ Ս/թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու:

Ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ: 2021-2022 ուս. տարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուս. տարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մտնել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Շիրակի մարզի) կրթության վարչություն:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև` 3×4 չափսի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։

Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500-ական դրամ յուրաքանչյուր քննության համար) պետք է մուծեն ՀԳՊԱ ԳՄ-ի հաշվեհամարին։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ

Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.դիմորդի անունը և ազգանունը,
մասնագիտությունը,
նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:

Ներբուհական քննությունների վճարից ազատվում են`ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)։
Առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Հաշվեհամար՝ 11802101663900 /ԱյԴԻ Բանկ / ՓԲԸ
ՀՀ, ք.Գյումրի,Անկախության 1
ՀՎՀՀ 01505555

Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշել.

  • .դիմորդի անունը և ազգանունը,
  • .մասնագիտությունը,
  • .նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:

Ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)։
  • Առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
  • Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Մանրամասների համար դիմել ՀԳՊԱ ԳՄ-ի վարչակազմ:
Հեռ.՝ 0312-5 65 56։
Ուսումնական մասի վարիչ՝
Ա.Անանյան
հեռ.՝ 093625991